Հայաստանը մշտապես եւ ամբողջ ծավալով իրականացնում է իր վրա վերցրած պարտականությունները. Սերժ Սարգսյան /ֆոտո/
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Մինչ այդ տեղի ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ ձեւաչափով հանդիպում, որի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: “Հարգելի գործընկերներ, Ելույթս կսկսեմ Վլադիմիր Պուտինն ուղղված երախտագիտության խոսքով՝ հյուրընկալության եւ մեր աշխատանքների […]





































