09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սեյրան Օհանյանն ընդունել է հայտնի այլախոհ գրողին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 5-ին ընդունել է բանաստեղծ, հայտնի հասարակական գործիչ, ԽՍՀՄ տարիների այլախոհ Մերուժան Հովհաննիսյանին: Հանդիպման ընթացքում անկեղծ զրույց է ծավալվել ներկա իրողություններին, այդ թվում՝ բանակ-հասարակություն կապերին առնչվող մի շարք թեմաների շուրջ՝ ընդգծելով մտավորականների դերը ազգապահպանության գործում և անկախ պետականության պայմաններում նրանց ակտիվ քաղաքացիական դիրքորոշման օրինակով, հատկապես՝ սերունդների արժեհամակարգում հայրենիքի հանդեպ սիրո […]

Որտե՞ղ են Շանթն ու 20 ակտիվիստները

Նոյեմբերի 5-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել են երթ կատարել Ազատության հրապարակից: Ոստիկանության ներկայացուցիչները նրանց հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել, ապա մահակներով հարձակվել են իրենց […]

Վահան Հովհաննիսյանը Գերմանիայում է. Հայկական ժամանակ

”Այս խնդրի շուրջ մենք պատշաճ կերպով կկապվենք Հայաստանի կառավարության հետ”,-Գերմանիայի ԱԳՆ-ից երեկ այսպես են պատասխանել Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին թերթի թղթակցի հարցին: Պատասխանը շթղթակցին հղվել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայության անունից: Իսկ հարցը հետեւյալն էր. ”Ե՞րբ եք ստացել Վահան Հովհաննիսյա­նին Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակե­լու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Կա չգր­ված օրենք, ըստ որի, […]

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն նոյեմբերին. ՄԽ համանախագահներ

Տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկամյա դադարից հետո կհանդիպեն նոյեմբերին: ԵԱՀԿ մամուլի ծառայության փոխանցմամբ`  համանախագահների հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը /Ռուսաստան/, Ժակ Ֆորը /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքը /ԱՄՆ/ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյմեբերի […]

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուն

Ռումինական Onlinesport.ro-ն գրում է, որ ռումինացի մասնագետ Գեորգե Հաջին համարվում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն: Ըստ կայքի՝ հայակական կողմը կապ է հաստատել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արտավազդ եւ Արման Քարամյանների հետ, որոնք երկար տարիներ հանդես են եկել Ռումինիայում: Վերջիններս իրենց հերթին լավ ճանաչում են Հաջիին: Նկատենք, վերջերս Հաջին հայտարարել է, որ պատրաստ […]

Շանթ Հարությունյանի հայրը դիմելու է Օբամային. Ժամանակ

”Ժամանակի” զրուցակիցն է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բնակվող Շանթ Հարությունյանի հայրը՝ Շահեն Հարությունյանը:  -Կարծում եք՝ ճի՞շտ ճանապարհ էր ընտրել Ձեր որդին, ո՞ւր պիտի հասցներ էդ ճանապարհը: – Ճիշտն ասած՝ ես չեմ իմանում, չեմ կարող կոնկրետ բան ասել, ճիշտ է, թե չէ, ընդհանրապես էդ երկրում ոչ մի բան չի կարելի անել, ճիշտը սա ա, որովհետև ինքը՝ էդ […]

Շատ քչերի լեզուն է պտտվում ասել. Առավոտ

”Առավոտի” խմբագրականում կարդում ենք. ”Հայաստանում իսկապես չկա խոսքի ազատություն՝ մարդիկ վախենում են արտահայտել իրենց կարծիքը։ Երեկ ես դրանում կրկին համոզվեցի։ Շատ քչերի լեզուն է պտտվում ասել, որ փայտերով և պայթուցիկ նյութերով երթ անելը, անկախ նրանից, թե ինչ նպատակներ է այն հետապնդում և ինչպես է դա կոչվում (հեղափոխություն, թե հակահեղափոխություն)՝ վատ է, դատապարտելի է։ “Գմփցնելու” կոչեր […]

Քոքոբելյա՞նը` ”Ժառանգության” առաջնորդ. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություն­ներով’ “Ժառանգության” առաջ­նորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն փոխարինող հարմար թեկ­նածու է փնտրում, ընդ որում նաեւ կուսակցության շրջանակնե­րից դուրս: Ըստ որոշ տեղեկությունների  նա կուսակցությունը գլխավորելու առաջարկ է արել Խաչատուր Քոքոբելյանին, ով “Ժառանգության” ցուցակով դարձավ պատգամավոր, սակայն տարաձայնությունների պատճա­ռով դուրս եկավ խմբակցությու­նից: Քոքոբելյանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքեց, թե իրեն նման առաջարկ է արվել’ ավելացնելով, որ իրեն […]

Ucom ընկերության մեջ իր ”ուրույն” մասնաբաժինն ունի Տիգրան Սարգսյանը. Ժողովուրդ

Համաձայն ”Ժողովուրդի” լավատեղյակ աղբյուրների` ՀՀ պետական եկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող Ucom ընկերության մեջ իր ”ուրույն” մասնաբաժինն ունի նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ու նաև նրա միջնորդությամբ է, որ Ucom-ը նախօրեին Հայաստանում բջջային կապի 4-րդ օպերատոր դարձավ:  Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Թոշակներն էլի ուշացնում են. Ժողովուրդ

Թեեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոս ամսվա թոշակներն ուշացնելու համար հրապարակավ ներողություն խնդրեց, այնուամենայնիվ, մինչ օրս արդեն նոյեմբերի թոշակների բաշխման գործընթա­ցում թերությունները դեռ չեն շտկվել, ոչ միայն նախօրեին, այլեւ երեկ “Հայփոստ”-ի Երեւան քաղաքի բազմա­թիվ բաժանմունքներում թոշակառուների մեծ հերթեր էին գոյացել: Երեկ “ժողովուրդ”-ի խմբագրություն զանգահարած  74-ամյա Էմմա Խնկոյանը զայրացած պատմեց. “Թոշակ ստանալու հերթի մեջ մի կնոջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի