24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արդարադատության նախարարը կծեծի՞ լրագրողին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ երեկ կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, տեսնելով մոտեցող լրագրողներին, միանգամից հայտարարեց. “Միայն մեկ հարց”։ “Լրագրողների հարցին՝ Հայաստանում կոռուպցիան նվազե՞լ է, նախարարը բերեց երկու օրինակ. Իրավաբանական անձի գրանցումը պարզեցվել է, ծննդականն էլ կարելի է ստանալ առցանց, ու հայտարարեց՝ “Կարծում եմ նվազել է”։ -Բա որ կոռուպցիան նվազել է, ինչու մարդիկ […]

“Իշխանությունն ու բիզնեսով զբաղվելը հակացուցված են”. Առավոտ

 “Առավոտը” գրում է, որ թերթի հարցին՝ ո՞վ է պատասխանատու այն բանի համար, որ ամերիկյան գործարար պարբերական “Ֆորբսի” կատարած “Աշխարհի 10 վատագույն տնտեսությունները” ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը կրկին հայտնվել է վատագույնների տասնյակում, ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պատասխանել է. “Դա Հայաստանի արժանի տեղն է, եւ ես զարմացած եմ, որ նման օբյեկտիվ գնահատական են տվել։ Երբ դիտարկում ենք […]

“Միկա ցեմենտ”-ը աշխատակիցներին պարտք է. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ “ՎՏԲ Հայաստան Բանկ” ՓԲԸ-ն օրերս հրապարակավ սպառնացել էր, թե դատի է տալու “Ժողովուրդ” օրաթերթին ոչ հավաստի տեղեկություն տարածելու համար։ “Պատճառն այն էր, որ մենք գրել էինք, թե հոկտեմբերի 31-ին “Միկա ցեմենտ”-ի աշխատակից Արմենը (ազգանունը Ռաֆայելյան), գնացել էր գործարան եւ պահանջել իր մի քանի ամսվա չստացած աշխատավարձը։ Տնօրինությունը հրաժարվել էր այն վճարել, […]

Սերժը Սարգսյանն ու Արտակ Բուդաղյանը հանդիպել են. Ժամանակ

Արցախում գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են: Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, հաստատելով հանդիպման փաստը, երեկ “Ժամանակին” ասաց, որ հան­դիպման մասին դեռ ոչինչ չգի­տի: “Ես գիտեմ, որ պետական մակարդակի հանդիպում է, զո­րավարժություն պետք է լիներ, իսկ թե արդյո՞ք խոսել են, որեւէ տեղեկատվություն չունեմ”, – ասաց է. Բուդաղյանը: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ընկեր Վահանը կոտրեց մեջքը. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի,  ՀՅԴ շարքերը ահավոր դժգոհ են ՀՅԴ վերնախավում տիրող կարգ ու բարքերից: Ընկեր Հրայրի հյուպատոս դառնալը, որին վերջինս սպասում էր արդեն վեց ամիս, մեկ անգամ եւս ալեկոծել է առանց այն էլ վերջին ընտրություններից ալեկոծ ու դժգոհ ընկեր եւ ընկերուհիների, հատկապես Երեւանի կառույցի “սրտերը”, որոնց այդպես էլ չհաջողվեց “հեղաշրջում”, փոփոխություն կատարել ՀՅԴ վերնախավում, […]

Ֆիննախարարի քարտուղարուհու ամուսինն ու ԱԱԾ-ն. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության”, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը աշխատակազմի ղեկավար եղած տարիներին ունեցել է Գայանե անունով քարտուղարուհի, որի ամուսինը՝ Արթուր Ռուստամյանը, երեք տարի շարունակ լինելով հետախուզման մեջ՝ ընկերություն է արել Դավիթ Սարգսյանի հետ։ Վերջինս անարգել ելումուտ է արել ՀՀ կառավարության շենք՝ այցելելով այն ժամանակ դեռեւս կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին։ Արթուր Ռուստամյանի եւ Դավիթ Սարգսյանի միջեւ […]

“Դավայ, համը հանեցիր…”՝ ԲՀԿ-ական թեկնածուն լրագրողին. Հրապարակ

Արարատի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ական պարտված թեկնածուին՝ Սամվել Բարսեղյանին, “Հրապարակ”-ի լրագրողը հարցրել է. չի՞ պատրաստվում, միանալով ՀՀԿ-ականների խորհուրդներին, շնորհավորել հաղթած ՀՀԿ-ական քաղաքապետին եւ նրա հետ միասին աշխատել հանուն Արարատի։ Ի պատասխան՝ նախկին թեկնածուն ասել է. “Ձե՞ռ եք առնում, ես իրան սկի չեմ էլ ճանաչում, մենք իշխանության դեմ ենք հելել, էդ հնարավոր չի”։  Ապա ավելացրել է, որ […]

Կանանց 50 տոկոսը սեռական ցանկություն է զգում ընկերուհիների հանդեպ /16+/

Գիտնականները պարզել են, որ կանանց 50 տոկոսը ոչ միայն հետաքրքրվում է այլ կանանցով, այլեւ նրանց հանդեպ սեռական ցանկություն է զգում: ամերիկացի գիտնականները հարցումներ են արել 484 նորմալ, հետերոսեքսուալ կողմնորոշում ունեցող կանանց շրջանակում: Արդյունքները ցույց են տվել, որ նրանց 60 տոկոսը հավանում է այլ կանանց, 45 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ համբուրվել է կնոջ հետ, իսկ […]

Զարուհու հաղթանակը չէ. Ստյոպա Սաֆարյանի ակնարկը /վիդեո/

Ազգային ժողովի  “Ժառանգություն” խմբակցության նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը չի կարծում, թե խմբակցությունում տեղի ունեցող խմորումներում հաղթող է դուրս գալիս խմբակցության ղեկավար Զարուհի Փոտանջյանը: “Ցավով պիտի ասեմ, որ չի հաղթում Զարուհի Փոստանջյանը, քանի որ “Ժառանգություն” խմբակցությունը ուղղակի եթե չասեմ չկա, ապա փաստացի ստացվել է  մեկ-երկու անձից բաղկացած խմբակցություն է դարձել:  Հետեւաբար ես դա որեւէ մեկի հաղթանակ […]

Քեյթ Մոսն առաջին անգամ մերկացել է Playboy-ի համար /ֆոտո/

Հանրահայտ մոդել Քեյթ Մոսն ուրախացրել է իր երկրպագուներին` առաջին անգամ մերկ նկարահանվելով տղամարդկանց Playboy ամսագրի համար: Քեյթն իր այս ֆոտոսեսսիան նվիրել է իր 40-ամյակին` ցույց տալով, թե ինչպիսի տեսք պետք է ունենա կինը 40 տարեկանում:  Հարկ է նշել, որ վերջին ժամանակներս մոդելը բավական ակտիվացել է ու մասնակցում է բոլոր հնարավոր միջոցառումներին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի