Շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող մանր ու մեծ փորձերի դեմ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագրով սահմանվեց անկախ պետության հաստատման գործընթացի մեկնարկը, ամբողջ երկիրը, մի ընտանիք դարձած, անպատմելի ոգեւորության մեջ էր: Պատմական զարգացման հերթականությամբ՝ Հռչակագրով սահմանվածն ամրագրվեց 1991 թվականի սեպտեմբերի […]





































