Տեսանք նաև խայտառակությունը, որ մեզնից բացի նաև ամբողջ աշխարհն իմացավ․ Կարեն Ավագյան
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջին երկու օրվա մեջ ինչ ասես տեսանքի նոր չափաբաժին են մեզ մատուցել։
Տեսանք՝ ինչպես խնդրել ռուսին պատերազմ կանգնեցնել ու հաջորդ օրը ցույցեր կազմակերպել ռուսի դեմ։
Տեսանք՝ ինչպես ողբի ժամանակ ցնծություն կազմակերպել ամերիկացի խոսնակի համար, բայց ձեռի հետ նիկոլի խոսքն այնպես մոնտաժ անել, որ իբր ոչ մի լրացուցիչ ոգևորություն չկա։
Արդյունքում մնում է միայն անվտանգության բացակայությունը։ Անվտանգությունը դարձնում են միայն կենցաղային բառամթերք, որը ցավոք էլ ոչ մի իմաստային հագեցվածություն չունի։
Հ.Գ. Տեսանք նաև խայտառակությունը, որ մեզնից բացի նաև ամբողջ աշխարհն իմացավ որ այս երկրում ոչ նախագահն է նախագահ, ոչ էլ դեսպանը դեսպան»։