08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Եկող տարին բանակին մատակարարվելու է ժամանակակից զենք. ՀՀ վարչապետ /ֆոտո/

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս: Կառավարության ղեկավարին ուղեկցել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը եւ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Վարչապետը ճաշել է զինվորների հետ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների […]

Խորհրդարանում մի գույն պակասեց. Սամվել Ֆարմանյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանի` Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելուն՝ գրել է. “Առանց չափազանցության, պարոն Հովհաննեսյանը իր պատկառելի գիտելիքներով, միջազգային հարաբերությունների փայլուն իմացությամբ, քաղաքական խարիզմայով, կապերով ու հարուստ կենսափորձով պատիվ կբերեր աշխարհի ցանկացած երկրի դիվանագիտական կորպուսի: Կասկած չկա, հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեր երկրի […]

Մովսիսյանը հավաքականի կազմում է

chempinat.com կայքը կազմել է Ռուսաստանի առաջնության աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը: Հավաքականի կազմում ընդգրկվել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը: Կայքը հայ հարձակվողի մասին գրել է. ՛՛ Առաջնության առաջին հանդիպումների ժամանակ Մովսիսյանը այդքան լավ տեսք չուներ, հիմնական կազմում տեղ գտնելու համար պարտվում էր Էմենիկեին: Բայց նիգերացու հեռանալուց հետո դարձավ անփոխարինելի խաղացող: […]

Վոլգոգրադում պայթյունի հետեւանքով հայուհիներ են վիրավորվել

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում տրոյելբուսում տեղի ունեցած ահաբեկչությունից 12 մարդ է զոհվել, տասնյակից ավելի մարդ վիրավորվել է:  Նշենք, որ երեկ ժամը 14-ի սահմաններում Վոլգոգրադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունից վիրավորվել է 37-50 մարդ, որոնցից երկուսը հայուհիներ են: Ի դեպ, մեկը ՀՀ քաղաքացի է; Նրանք են Նինա Մարտունիի Հարությունյանը(1981թ. ծնված) եւ Սուսաննա Սերգեյի Գրիգորյանը(1978թ. ծնված):  Պայթյունի պատճառը […]

Քոչարյանը խոսեց.թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար.2rd.am

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջապես խոսեց: Տարվա նախավերջին օրը Քոչարյանը հարցազրույց է տվել 2rd.am-ին: Ի դեպ, հարցազրույցի շարունակությունը կայքը կթողարկի գալիք տարին: Այժմ ներկայացնում ենք Քոչարյանի հարցազրույցը ամողջությամբ:  -Պարոն նախագահ, չնայած մոտենում են Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոները, հանրությունը եւ մամուլը շարունակում են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի օրերս անցկացրած մամուլի ասուլիսը: Հետաքրքիր է իմանալ՝ […]

“ За что”՝ վերջապես հարցրեց լեգենդար նախարարը Զորի Բալայանին /վիդեո/

“ Վերջապես За что”,- հարցրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը՝ գրող-հրապարակախոս Զորի Բալայանին, երբ վերջինս լեգենդար նախարարին ոսկե մեդալ նվիրեց: “За что, ռուսերեն ասեմ: Ես գիտեմ այն, ինչ դու չգիտես, ես փորփրել եմ արխիվները եւ պարզել քո մասին ամեն ինչ”,-ասաց Զորի Հայկովիչը: Թե ինչ է գտել Զորի Բալայանը նախարարի կենսագրությունում՝ կիմանանք դիտելով […]

Գյուղնախարարն էլ չխախտեց ավանդույթը

Չխախտելով անադույթը՝ՀՀ գյուղա­տնտե­սու­թյան նախարար Սերգո Կարապետյանն երեկ եւս  այցելել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկը:      Այցելության ընթացքում նախարարը ծանոթացավ ուղեկալի առօրյային, զո­րա­նոցային պայմաններին, զրուցեց մարտիկների եւ սպաների հետ, շնորհակա­լու­թյուն հայտնեց նրանց դժվարին, բայց եւ պատվաբեր ծառայության համար, մաղթեց անվտանգ ծառայություն, խա­ղա­ղություն, քաջառողջություն, բարի վերադարձ իրենց հայրական օջախները: Անդրադառնալով երկրի պաշտպանունակությանն ու պետականության ամ­րա­­պնդ­ման ուղղությամբ […]

Երիտասարդ ֆուտբոլիստի համար հերթ է գոյացել

Մադրիդի ՛՛Ատլետիկոյի՛՛ կիսապաշտպան Կոկեի համար իսկական հերթ է գոյացել: Վաղուց հայտնի է, որ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել ՛՛Բարսելոնան՛՛, ՛՛Մանչեսթեր Յունայթեդը՛՛, ՛՛Միլանը՛՛, ՛՛Լիվերպուլը՛՛: Պայքարին միացել է նաեւ Մյունխենի ՛՛Բավարիան՛՛: 21-ամյա խաղացողին ձեռք բերելու համար մյունխենցիները բացի գումարից պատրաստ են զիջել Շերդան Շաքիրիի իրավունքները: Հիշեցնենք, որ ներկա պահին ՛՛Բավարիայում՛՛ ելույթ են ունենում Կոկեի համերկրացիներ Խավի Մարտինեսն […]

Հայաստանի արտգործանախարարը զինվորներին հյուր էր

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս:  Շնորհավորելով զինծառայողներին եւ նրանց տեսակցության եկած հարազատներին գալիք Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները, նրանք նշում են ընտանքիներից հեռու, քանի որ իրականցնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովուրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու […]

Ավտոճանապարհներին մերկասառույց է

Հայաստանի արտակարգ իրավիճակների  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում եւ Սյունիքի մարզի “Զանգեր” կոչվող հատվածում առկա է մերկասառույց:  ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի