30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դա Ալիեւի ռազմական հռետորաբանության շարունակությունն է. պատգամավոր

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի դիվերսիայի եւ դիպուկահարների ակտիվության մասին, ասել է, որ դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմական հռետորաբանության շարունակությունն է: Նա նշել է, որ Ալիեւը չի դադարեցնում ռազմատենչ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղն ուժով զավթելու մասին, այն, ինչ […]

Ինչու են ԱԺ-ում պատգամավորները ռուսերեն խոսում

՛՛Մեր ռուս գործընկերների հետ ենք որոշել բացել ակումբը, նաև ռուսական գրքի գրադարան է բացվել՛՛,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ խոսելով երեկ ԱԺ-ում բացված Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի մասին: Երեկ լրատվամիջոցները հայտնել էին, որ  Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հիմնադիր նիստը, իսկ կլոր սեղանի ժամանակ պատգամավորները […]

Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է Արագած – Արթիկ ճանապարհի Նորաշեն- Գեղադիր հատվածը

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30–ին` ժամը 14:30–ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Արթիկի,Ապարանի, Արագածի, Թումանյանի,Իջևանի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է  տեղում: Ապարանում, Արագածում, Արթիկում, Սպիտակի  և Սելիմի լեռնանցքներում  բուք է, Արագած – Արթիկ  ճանապարհի Նորաշեն- Գեղադիր հատվածը սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով  դժվարանցանելի է: Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով […]

Նախկին առաջին տիկինը մինչեւ վերջ չի ցանկացել հավատալ Օլանդի սիրավեպի մասին լուրերին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդանի նախկին քաղաքացիական կինը` Վալերի Տրիերվեյլերը, ասել է, որ Օլանդի սիրավեպը ֆրանսիացի դերասանուհու հետ իր համար մեծ քանակնկալ է եղել, գրում է INTERFAX.RU-ն: “Իհարկե, ինձ խոսակցություններ հասնում էին, բայց բոլորի մասին էլ ինչ ասես խոսում են: Ես դրանց ուշադրություն չէի դարձնում: Իսկ երբ ճշմարտությունն իմացել, այնպիսի զգացողություն ունեի, ասես երկնաքերից ընկնում եմ”,- […]

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Սևանա լճի մակարդակը 6 սմ-ով բարձրացել է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նշենք, որ այսօր կառավարությունը որոշեց ժամանակավոր` մինչև 2019թ. հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խորանարդ մետրի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խորանարդ մետր` կախված լճից սնվող Հրազդան գետի, […]

Վտանգավոր ժամանակաշրջան է. քաղաքագետ

Քաղաքագետ Մանվել Սարգսյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որպեսզի գերտերությունները պարտադրեն Հայաստանին իրեն ձեռնտու դիրքորոշումը: Ըստ նրա շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի սրացումը նույնպես կապված է այս դրության հետ: Քաղաքագետն ասել է, որ վտանգավոր ժամանակաշրջան է, մինչդեռ մտածողությունը հինն է մնում, ինչ էլ բավական ռիկսային […]

Պատասխանեց՝ Նաիրա Զոհրաբյանին /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը անդրադարձավ ԱԺ  ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ 2011 թվականին ՀՀԿ-ականները՝ համոզել են քվեարկել կուտակային կենսաթոշակի  օրենքի օգտին, պայմանով, որ 2014  թվականին կքննարկվի պարտադիր բառը: Շարունակությունը Henaran.am-ի տեսանյութում:

Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը փոխվեց

Կառավարության հավանությանն է արժանացել ”Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է, մասնավորապես, ժամանակավոր` մինչև 2019թ. հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խորանարդ մետրի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խորանարդ մետր` կախված լճից սնվող Հրազդան […]

Օջալանը դիմել է հայերին

Քրդերի առաջնորդ, “Քուրդիստանի բանվորական”կուսակցության հիմնադիր, Իմրալի կղզում ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլլահ Օջալանը ուղերձ է հղել հայ ժողովրդին, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Իր նամակում Օջալանը նշել է, որ հայերի նկատմամբ երբեք բացասական վերաբերմունք չի ունեցել: Նա նշել է նաեւ, որ 1915 թվականին հայ ժողովրդի հանդեպ սարսափելի ցեղասպանություն է իրագործվել: Նա հայ ժողովրդի  ծանր պայքարի արդյունքում ոտքի կանգնելը […]

Տարածաշրջանում 16 երկրաշարժ է գրանցվել

Ս.թ. հունվարի 23-ից մինչև 29-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 16 երկրաշարժ, որից 7-ը` (3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վան, իսկ 3-ը` (3 բալ ուժգնությամբ) Բիթլիս քաղաքների տարածքում: Հունվարի 23-ին 3 բալ ուժգնությամբ երկու սեյսմիկ իրադարձություն է գրանցվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի