02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Արթուր Բաղդասարյանը փոփոխությունների է գնում

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ կուսակցությունում թիվ 1 պատրաստականության հրահանգ է տվել: Մասնավորապես ասել է, կուսակցությունը բերեն քաղաքական ակտիվ վիճակի, հաշվառեն կուսակիցներին, ամեն ամիս տարածքային կառույցներում քննարկումներ կազմակերպեն: 

ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանն  մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ կուսակցությունը որպես քաղաքական ուժ եւ իշխանական կոալիցայի անդամ միշտ “բոյեվոյ” պատրաստականության մեջ է:

“Ուզած-չուզած պիտի լինես, որովհետեւ կառավարությունում կուսակցությունը անդամներ ունի, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բոլորիս է հետաքրքրում”,-ասաց Ա. Միսակյանը:

Ինչ վերաբերում է քննարկումներին, ապա ՕԵԿ-ն պարբերաբար կազմակերպում է դրանք՝ հրավիրելով թեմային շահագրիգիռ պաշտոնյաներին: 

“Իսկ կուսակիցներին հաշվառելը պարբարաբար իրականացվող գործընթաց է: Մեր կուսակցությունը չի աշխատում ընտրությունից ընտրություն: Մարզային բոլոր գրասենյակները միշտ բաց են ու բնական է, աշխատանքներ արվում են”,-ասաց նա:

Ի դեպ, տեղեկություններ են շրջանառվում, որ ՕԵԿ նախարարներ կարող է փոխվեն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ