19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Աբրահամ.”Ինձ հետաքրքրում է միայն հաղթանակը”

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Sportbox-ի հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Շտիգլիցի հետ սպասվող մենամարտին:

”Ես միայն մեկ նպատակ ունեմ՝ հաղթել: Բացի հաղթանակից ինձ ոչինչ չի հետաքրքրում:  Նախորդ անգամ բժիշիկը չթույլատրեց շարունակել մրցամարտը, քանի որ իմ աչքը փակվել էր: Երրորդ մենամարտում պետք է ամեն ինչ ճիշտ անեմ, որպեսզի հաղթանակի հասնեմ: Ինձ դուր է գալիս ակտիվ գործողություններ սկսել վեցերորդ ռաունդից հետո, բայց դա չի նշանակում, թե ես չեմ բռնցքամարտում առաջին ռաունդներում: Իմ տակտիկան կախված է մրցակցից”,-նշել է Աբրահամը:

Աբրահամը եւ Շտիգլիցը կմենամարտեն արդեն 3-րդ անգամ: Առաջին մենամարտում միավորներով հաղթել էր Աբրահամը: Ռեւանշ մենամարտում տեխնիկական նոկաուտով հաղթանակ էր տոնել Շտիգլիցը:

3-րդ մենամարտը տեղի է ունենալու Գերմանիայում մարտի 1-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ