21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սոթքում ադրբեջանական ռմբակոծության հետեւանքով 30 տուն է ավերվել․ կան վիրավորներ

Մոտ 40 րոպե առաջ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի ռմբակոծության հետեւանքով մեծ թվով տներ են ավերվել։ Այս մասին 24News-ին ասել է նախկին Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ Ավետյանը նշել է, որ մոտ 3 տասնյակ տուն է վնասվել․ «Վիրավորներ կան, բայց զոհեր չկան»։

Միակ թափոնները, որ պետք է ուտիլիզացվեին անհապաղ, ԱԺ-ում վերընգած իշխանական դուրսպրծուկներն են․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Միակ թափոնները, որ պետք է ուտիլիզացվեին անհապաղ, ԱԺ-ում վերընգած իշխանական դուրսպրծուկներն են։   Այդ թափոնները ավելի վտանգավոր են, քան միջուկայինները, քիմիականները, կենցաղայիններն ու կենսաբանականները միասին վերցրած» ։

Ադրբեջանական քարոզչամեքենան տարածում է կեղծ, ինչպես նաև 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութեր. ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը: Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիքի շարունակական տարածման իր գործելաոճին, հայտարարություն է տարածել, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը: Սա […]

Նույն այս պահին Հայաստանի խորհրդարան միլի մեջլիսը քննարկում է փոստային ծանրոցների փոխանցման՝ «ազգային անվտանգության» կարեւորության հարցը

Լուսադեմին Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղությամբ Ադրբեջանը վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ եւ անօդաչուներ։ Թուրքը թիրախավորել է քաղաքացիական բնակավայրերն ու քաղաքացիական անձանց։ Այս մեքենան վնասվել է թուրքի կրակոցից։ Վարորդը տեղափոխվել է հոսպիտալ։ Իսկ նույն այս պահին Հայաստանի խորհրդարան միլի մեջլիսը քննարկում է փոստային ծանրոցների փոխանցման՝ «ազգային անվտանգության» կարեւորության […]

«Պատերազմի հիմնական ուղղությունը՝ Ջերմուկ»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմի հիմնական ուղղությունը՝ Ջերմուկ․․․ Ջերմուկ քաղաքը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվում։ Քաղաքից տարհանվել են կանայք և երեխաները։ Փաստացի, այս պահին հայաթափված է նաև Հայաստանի գլխավոր հանգստավայր Ջերմուկը։ Բայց Ջերմուկի հնարավոր կորստով մենք ոչ միայն հերթական հայկական հողն ենք կորցնում։ Եթե Ադրբեջանին հաջողվեց գրավել նաև այս […]

Թշնամին նստած է մեր պետության ամենաբարձր աթոռին, ո՞ւմից եք ինչ-որ բան պահանջում. Գագիկ Մինասյան /Տեսանյութ/

Հենարան մամուլի ակումբի հյորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ՀՀ իշխանական բարձր աթոռներին հայտնված անձինք թուրք ադրբեջանական գործակալներ են, որոնց նպատակը Հայաստանի իսպառ ոչնչացումն է։ Մանրամասները՝ տեսանյութում:

«Աղոթե՛ք Հայաստանի համար». Քիմ Քարդաշյան

«Աղոթե՛ք Հայաստանի համար»,- ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում, բաժնում արված հրապարակմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Նա մասնավորապես կիսվել է ամերիկահայ գործարար Ջեք Քեշիշյանի գրառմամբ. «Պատկերացրեք ձեր օրը սկսում եք այլ օրերի պես. արթնանում եք, համբուրում եք ձեր կնոջը և երեխաներին ու գնում աշխատանքի: Երեկոյան վերադառնում եք տուն, հավաքում առաջին անհրաժեշտության իրերը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի