23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մշակվել է դժվարին մարտահրավերների պայմաններում». կառավարությունը հավանություն տվեց 2023 թվականի բյուջեի նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագիծը պետք է ապահովի այն ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորումը, որոնք կիրականացվեն 2023 թվականի ընթացքում Կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, թե 2023 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում:

Ըստ նրա՝ վերջին ամիսների ընթացքում համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առևտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար և ժամանակատար, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում:

«Նշված պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր տնտեսական միջավայրի վրա և գալիք տարվա մակրոտնտեսական միջավայրը դարձնում են դժվար կանխատեսելի, միաժամանակ, չնայած առկա բարձր ռիսկերին և անորոշություններին, Հայաստանում տնտեսական ակտիվությունը դրական զարգացում է դրսևորում:

2022 թվականի 8 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 13.9 տոկոսով, ինչի արդյունքում պետական բյուջեով սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է: Դա թույլ է տալիս ոչ միայն պահանջված ամբողջ ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջեով սահմանված ծախսային ծրագրերն ու միջոցառումները, այլև լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր նախաձեռնությունների իրագործման համար և արագացնել Կառավարության 2021-2026 թվականների ծրագրային նպատակների իրագործման ընթացքը», – ընդգծեց նախարարը։

Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ