Ով է սպանել Թեւոսիկի եղբորը /վիդեո/
՛՛168 ժամը՛՛ գրում է, որ իրենց հետ զրույցում ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանն անստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությանը, ասել է. ՛՛Ասում էին, որ մտնում ենք խորհրդարան` ներսից իշխանությունը տրաքացնենք, հիմա էլ մտան խորհրդարան, որ իշխանության հետ խաղեր տան՛՛: ՛՛Նա […]
՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ երեկ իրենք ահազանգ են ստացել ՀՀ Շիրակի մարզի Արթիկի ծննդատան մի քանի աշխատակիցներից, որոնք դժգոհեցին, որ իրենք մոտ երկու ամիս աշխատավարձ չեն ստացել։ ՛՛Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել։ ՛՛Ես նման ահազանգ չեմ ստացել։ Լավ քաջատեղյակ եմ ծննդատան ֆինանսական վիճակին, իրենք խնդիրներ չունեն, […]
”Այսօր այցելեցի Երևանի քաղաքապետարան և Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության անունից դիմում հանձնեցի Տարոն Մարգարյանի անունով: Դիմումում կրկին բարձրացված էր Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման հարցը: Բոլորիս է հայտնի, որ տրանսպորտի սակագնի թանկացումից և կասեցումից հետո Երևանի քաղաքապետի ղեկավարությամբ ձևավորվեց հատուկ հանձնաժողով, որը պիտի զբաղվեր տրանսպորտային հիմնախնդիրների լուծմամբ: Հանձնաժողովի ձևավորումից անցել է շուրջ 4 […]
Արծվի Ալեքսանյանը շարունակում է ներկայացնել մեր այբուբենի աստվածային, նախաստեղծ լինելը: ՛՛Մաթեմատիկները թիվը կիրառում են զուտ քանակական իմաստով, բայց թվերի հասկացողական իմաստը ավելի խորն է: Երեք թիվը չափազանց կարևոր է, երեքից նոր սկսվում է ինչ-որ բան որոշակիանալ: Մեկ թիվը ծնունդն է, սկիզբը: Այն կա, բայց դեռ անորոշ է: Երկուսը գործողությունն է, եթե ծնվել ես, պիտի գործողություն […]
՛՛Ժամանակը՛՛ գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի գործով կալանավորված Տիգրան Ասատրյանը քավոր-սանիկական հարաբերություններ է ունեցել Արթուր Սաֆարյանի հետ՝ եղել է նրա դստեր քավորը։ ՛՛Տ. Ասատրյանը մտերիմ է եղել նաեւ նույն գործով արդեն իսկ կալանավորված Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի հետ։ Ոստիկանությունից երեկ տեղեկացանք, որ Տ. Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել քր. օր.-ի 235-րդ հոդվածի հատկանիշներով՝ […]
՛՛168 ժամը՛՛ գրում է, որ իրավաբան Արա Ղազարյանն իրենց թղթակցի հետ զրույցում ասել է, որ ներկայումս Վրաստանում իր արտահանձնման մասին որոշմանը սպասող Աշոտ Սուքիասյանը կարող է հարց բարձրացնել, որ եթե Վրաստանի իշխանություններն իրեն հանձնեն, ապա դրանով կխախտեն Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի 3-րդ հոդվածը, և մնում է՝ վրացական իշխանությունները որոշեն: ՛՛Նա հավելել է, որ նման որոշումները […]
Սոչիում շարունակվում են ձմեռային Օլիմպիական խաղերը: Հինգերորդ օրվա արդյունքներով մեդալների հաշվարկում առաջատարը Կանադան է, որին հաջորդում են Հոլանդիան և Նորվեգիան: Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր 1.Կանադա 3 3 […]
՛՛Առավոտը՛՛ գրում է, որ երեկ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացած հանդիպման ժամանակ Մակարավանքի վանահայր Հայր Սամվել Մխիթարյանն, անդրադառնալով մարզի դպրոցներում հայ եկեղեցու պատմության դասավանդմանն, ասաց, որ այդ առարկայի ուսուցիչները ՛՛սաղ զրո են՛՛, նրանց մեջ կան նաև աղանդավորներ։ ՛՛Նրա խոսքերով՝ այդ առարկան դասավանդողների մի մասն աշխատանքի է տեղավորվում ՛՛խնամի, հորաքույրի՛՛ միջոցով, այլ մարզերում կան այդ առարկայի դասավանդման […]
՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է, որ փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկած ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնում են չորս մարզիկներ, եւ բացման արարողության ժամանակ մեր երկրի դրոշը տանելու պատիվն ընձեռված էր 22-ամյա դահուկորդ Սերգեյ Միքայելյանին։ ՛՛Ընդհանուր առմամբ, Սոչիի Օլիմպիադան 11-րդն է Հայաստանի պատմության ընթացքում, այդ թվում՝ 6-րդ ձմեռայինը։ Մեր մարզիկները դեռ երբեք մեդալներ չեն վաստակել ձմեռային Օլիմպիադաներում, […]






























