Էլի Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին` ժամը 14.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայություն