29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախագահի կրթաթոշակ ստացել են նաեւ ընդդիմադիր գիտնականները

Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր- Հովակիմյանը խոսելով կառույցի նպատակներից եւ առաքելությունից՝ մասնավորապես անդրադառնալով  ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մասին: Նշենք, որ գիտնականներին դրամաշնորհը տրամարդվում է մրցույթային կարգով:

Այն հարցին, թե քանի՞ ընդդիմադիր հայացքներ ունեցող կամ ոչ ՀՀԿ-ական երիտասարդի է ֆինանսական աջակցություն տրամադրվել մինչ այժմ, գործադիր տնօրենը նշեց, որ հիմնադրամ մտնող երիտասարդների քաղաքական նախասիրություններով չեն հետաքրքրվում:

“Ես նման հաշվառում չեմ վարում, եթե վարեի,  մեծ սիրով կպատասխանեի: Բացառվում է, որ կրթաթոշակ ստացողները լինեն միայն ՀՀԿ-ականներ”,-ասաց նա:

 Տեր-Հովակիմյանի հավաստմամբ, ինքը  չորս տարի է ՀԵՀ-ի գործադիր տնօրենն է, բայց երբեւէ ընտրություններում չի հրահանգել քվեարկել ՀՀԿ-ի օգտին: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ