30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեկնարկել է

Սիրիայի հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված «Ժնեւ-2»-ի խորհրդաժողովի երկրորդ փուլն այսօր մեկնարկել է, տեղեկացնում է Газета.Ru-ն: Սիրիայի ընդդիմությունն ու իշխանությունները բանակցում են` ՄԱԿ-ի միջնորդությամբ: «Ժնեւ-2»-ի առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 31-ին:

Կրկին թանկացումներ /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ ՀՀ Կառավարությունն որոշումը, համաձայն որի՝ Հայաստանում արտադրված և ներմուծված բոլոր այն ապրանքները, որոնք փաթեթավորված են, պետք է դրոշմակնքվեն, հանգեցնելու է թանկացումների: ”Լրացուցիչ ծառայություն է, ինքնարժեքը կբարձրանա, իհարկե, կլինեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բագրատյանը: ”Եթե գինն էլ չբարձրանա, ինքնարժեքը կբարձրանա, այդ դեպքում բյուջե փոխանցվող փողը կպակասի”,-հավելեց […]

“Նրանք հայկական պլանշետ կգնե՞ն”

Երևանի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել. “Երբ լուր տարածվեց, որ Հայաստանը պլանշետ է արտադրելու, ես զարմացա որ շատ-շատերը ուրախացան, հրճվանք ապրեցին…Արտադրողը, հավաքող բանվորը ով է՞…Ում համար է, ով է գնելու՞…Համապատասխան շուկա կա՞…Ես շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ որակի կհավաքեն իմ ազգակից բանվորները, գուցե մեկ պլանշետի սարքերով երկու հա՞տ…Հետո, […]

Հաշվետվություններ են տալիս ստորաբաժանումները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հաստատվեցին ԱՆ կենտրոնական ապարատի և առանձնացված ստորաբաժանումների հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը։ Նախարարին  կներկայացվեն 2013թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև 2014թ. ծրագրերը։ ”Այն ստորաբաժանումները, որոնք 2013թ. հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնություններով, իրենց առջև դրված ծրագրերն արդյունավետ են իրականացրել, անշուշտ, կխրախուսվեն, իսկ իրենց պարտականությունները թերի կատարողները կենթարկվեն համարժեք […]

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան ավելի ուժեղ կդառնա. ֆրանսիացի քաղաքական գործիչ

Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին միայն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ,   Փարիզի քաղաքապետի թեկնածու Անն Իդալգոն: Նա ասել է, որ իր համար Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար: «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան ավելի ուժեղ կդառնա»,- ասել է քաղաքապետի թեկնածուն, գրում է Cihan Haber-ը: Անն Իդալգոն կողմ է […]

Ո՞վ է կանգնած սրա հետևում. պահանջում են ներկայացնել Թուխմանուկի հանքավայրը շահագործման ամբողջական նախագիծ

Բնապահպաններն Ապարանի Մելիք գյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող «Մեգո-Գոլդ» ընկերությունից պահանջում են ներկայացնել հանքի շահագործման ամբողջական նախագիծ:Նրանք արդարացված մտավախություններ ունեն: Իրենց դիտարկումները  այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին  “Էկոլոգիական հասարակական դաշինքի” անդամներ Գրետա Գաբրիելյանը, Սիլվա Ադամյանը և “Eco right” կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանը:: Գրետա Գաբրիելյանը նկատեց, որ ընկերությունը երրորդ պոչամբարը կառուցելու հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն: […]

Տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող ”թեժ գծերի” հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է համապատասխանաբար 142 և 79 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ: Ընթացքի մեջ է գտնվում 48 հարց: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Անդրադառնալով մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման համար […]

Պետք է սկսել Ռուսաստանից. Ուկրաինացի քաղտեխնոլոգը` ԼՂՀ անկախության ճանաչման մասին

Ուկրաինացի հայտնի քաղտեխնոլոգ Վիկտոր Ուկոլովը մեկնաբանել է Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր Էվալդ Շտադլերի Facebook-յան գրառումը, որը վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը: Նա նշել էր, որ ԵՄ-ն ու այդ միության երկրները պետք է ճանաչեն ԼՂՀ-ն՝ որպես ինքնիշխան պետություն։ Ուկոլովը նշել է, որ պետք է սկսել Ռուսաստանից՝ որպես հիմնական պետություն, որն ազդում է տարածաշրջանում իրավիճակի վրա, […]

Բացի անորակ գազից, նաեւ ՛՛տրաքում ՛՛՛ են

Այս օրերին սպառողները ոչ միայն գազի որակից են բողոքում ու բարձր սակագներից, այլ նաեւ ցրտի պատճառով նրանց գազի ջրատաքացուցիչներն են բառի բուն իմաստով “տրաքում”: “Չենք հասցնում, տո կալոնկա ա, տո Բաքսի, Մերկուրի ա սառում: Ամեն մեկն էլ 15-25 հազար ա անում: Ու դա կարող ա շաբաթը մեկ պայթի”,-Henaran.am-ին պատմեց վարպետ Հրաչը: Նա հայտարարություն է տվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի