12 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մոտ 30 կալանավոր կտրել են երակները

Բրյանսկի շրջանի «Կլինցովսկի» քրեակատարողական հիմնարկում 29 կալանավոր կտրել են երակները` մյուս կալանավորների կողմից իրականացվող բռնությունների ու ծաղրանքների պատճառող, գրում է  Интерфакс-ը: Կալանավորներն այս կերպ ցանկացել են ուշադրություն հրավիրել իրենց իրավունքների վրա: Ոստիկանության տվյալներով` 29-ից 8-ը տեղափոխվել է հիվանդանոց:

ԼՂՀ շփման գծում զինծառայող է զոհվել

ԼՂՀ  պաշտպանության նախարարությունից հայտնում են. Մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Բաբայանի ընտանիքի […]

Սպիտակի, Գորիսի տարածաշրջաններում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Սպիտակի, Գորիսի տարածաշրջաններում,  ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն, իսկ հանրապետության մյուս ավտոճանապարհների զգալի  մասում` անձրև:         Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:                                                           ՀՀ  տրանսպորտիևկապի  նախարարության  լրատվական  ծառայություն   

Նախարարները պիտի ուրախությունից թռչկոտե՞ն… շշկռվել են /վիդեո/

՛՛Չեմ կարծում, որ եթե հրաժարականի հարց են բարձրացնում, պիտի նախարարներն ուրախությունից թռչկոտեն, բայց ես կոչ կանեի երկուստեք մի քիչ ձեռնպահ մնալ՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում արձագանքելով հարցին`արդյոք ճիշտ է գնահատում ԲՀԿ-ի դիտարկումները, թե նախարարներն այս օրերին իրենց ագրեսիվ են պահում, քանի որ քառյակը պատրաստվում է Կառավարությանն անվստահություն հայտնել, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Վարդան Այվազյանի […]

“Քեսապը մերն է, մերն է լինելու” . ՄԱԿ-ի ներկայացուցչին հանձնեցին հերթական նամակը/վիդեո/

Այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ հերթական ակցիան էր ի պաշտպանություն Քեսաբի և քեսաբահայության: “Նիկոլ Աղբալյան” երիտասարդական կազմակերպության անդամները՝ “Քեսաբը մերն է՝ մենք Քեսաբինը” կարգախոսով երթով մոտեցան ՄԱԿ-ի գրասենյակին: “Քեսապը մերն է, մերն է լինելու” ,-բղավում էին երիտասարդները, որոնց միացել էին արդեն Հայաստանում գտնվող քեսաբահայեր: Ակցիայի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև քեսապահայ երիտասարդ, ով իր խոսքում […]

Քադիրովն իր վրա է վերցրել հայ ֆուտբոլիստի բուժման բոլոր ծախսերը

Չեչնիայի նախագահ եւ ”Թերեք” ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Քադիրովը գլխուղեղի քաղցկեղով հիվանդ հայ ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի վիրահատության բոլոր ծախսերն իր վրա է վերցրել: Քադիրովը այդ մասին տեղեկացրել է Instagram-ի իր էջի միջոցով եւ խնդրել դադարեցնել 19-ամյա ֆուտբոլիստի բուժման համար իրականացվող դրամահավաքը: Չեչնիայի ղեկավարը հայտնել է, որ ապաքինվելուց հետո Սիմոնյանը հանդես կգա ”Թերեքում” եւ կկնքվի պայմանագիր: Հիշեցնենք, […]

200 միլիոն քրիստոնյա ճնշումների է ենթարկվում հավատքի պատճառով

Նախորդ շաբաթ Քրիստոնեական Լոբբին նամակ է ուղարկել ԵՄ դեսպանին Իսրայելում և 18 այլ երկրներ: Նամակում մասնավորապես ասվում է` «Մենք ՝  Իսրայելի Քրիստոնեական Լոբիի անդամներս, կարծում ենք, որ դուք պետք է բարձրաձայնեք և պայքարեք Միջին Արևելքում բնակվող մեր քրիստոնյա եղբայրների իրավունքների համար: Սպանությունը, հալածանքը, խտրականությունը, մեկուսացումը և  էթնիկ սպանությունը, այս ամենը հանցագործություններ են, որոնք տեղի են […]

Արոնյանը ոչ ոքի խաղաց Կրամնիկի հետ

Այսօր շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Կրամնիկի հետ: Տուրի մեկ այլ պարտիայում Տոպալովը հաղթեց Սվիդլերին: Անանդ-Անդրեյկին, Մամեդյարով-Կարյակին պարտիաները դեռ չեն ավարտվել: Արոնյանը հավաքել է 6.5 միավոր:

Հաագայում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը զրուցել են

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում  հայտնել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրույց են ունեցել. “Հաագայում միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները զրույց են ունեցել”,- գրել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի