24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բանակցային գործընթացում շատ ակնհայտ է, որ մենք հիմա շահեկան դրության մեջ ենք. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն: Մինչ նախարարության վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի անդամների, այնուհետև ղեկավար կազմի հետ խորհրդակցությունները, Նախագահը դիտել է ՊՆ սպորտային համալիրում ցուցադրական մարզումները, պաշտպանության նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ վարչական համալիրի մասնագիտացված բուժկետ, ծանոթացել պայմաններին, զրուցել […]

Կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների աճի միտումները շարունակվում են

Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ արձանագրված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճը հուսալի նախադրյալներ ստեղծեց այս տարիևս կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների աճի միտումները պահպանելու համար: Միայն մարտ ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունում մսիարտադրության ծավալներն աճել են շուրջ 5 %, կաթինը` 6.7 %, իսկ ձվինը` 6.1 % -ով: Այս հանգամանքն  իր ազդեցությունն է թողել նաև կենդանական ծագման մթերքների ներկրման և արտահանման հաշվեկշռի վրա: Այսպես, 2014 թվականի ապրիլի 15-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածիհամեմատությամբ, հանրապետությունից արտահանված մսի և մսամթերքի ծավալներն ավելացել են 144.4 %-ով, իսկ պանրինը` 168.3 %-ով: Գրեթե 160 %-ով ավելացել է նաև ձկան և ձկնամթերքի արտահանումը: Սրանզուգահեռ, սակայն, մսամթերքի ներկրումը նվազել է 626 տոննայով, իսկ կաթի փոշունը` 207.1 տոննայով: Ի դեպ, ընթացիկ տարում նկատվող մսի արտադրության ծավալների աճով են պայմանավորված ներկայումս հանրապետության ներքին շուկայում նկատվող մսեղիքի գնանկման միտումները:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայանության հետ կապերի բաժին

”Թող մազոխիզմով ոչ ոք չտառապի”

 ”Այն, որ Հովիկ Աբրահամյանը որպես Աժ նախագահ կարողանում էր համախմբել կարևորագույն  հարցերի շուրջ, նաև որոշակի մթնոլորտ ապահովել,  դա փաստ է, այն, որ այդ քաղաքական ուժերն էլ առանձին միավոր են և իրենց ծրագրերը, իրենց աշխատելաոճն ու  պլաններն ունեն, դա էլ է փաստ, հետևաբար, որ մենք ասենք  այլընտրանքն ի՞նչ է անելու, դա ճիշտ չի լինի”,-Henaran.am-ի հետ զրույցում […]

Ebay-ը վաճառում է Յուրգեն Կլոպի մաստակը

Ամերիկյան Ebay ընկերությունը, որը մասնագիտացված է ինտերնետ-աճուրդի վրա, հայտարարել է Դորտմունդի ”Բորուսիայի” գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մաստակի վաճառքի մասին: Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ ”Բորուսիա”-”Վոլֆսբուրգ” հանդիպման ընթացքում Կլոպը դեն է նետել իր մաստակը, իսկ մարզադաշտի աշխատողը որոշել է վերցնել այն եւ վաճառել: Նախնական գինը 1 եվրո է:

Խորհուրդ է տրվում կարդալ առանց էմոցիաների

ԱԱԽ և ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը սոցցանցում այսպիսի գրառում է արել. “Արթուր Բաղդասարյանի կենսագրությունը: Խորհուրդ է տրվում կարդալ առանց էմոցիաների Հատված կոալիցիային մաս չկազմելու ՕԵԿ քաղխորհրդի հայտնի որոշումից. “ՕԵԿ-ը հրապարակային կերպով արտահայտել է իր մոտեցումը կառավարության ղեկավարի մեր թեկնածուի շուրջ: Մենք համոզված էինք, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով 4 տարի արդյունավետ կառավարել է […]

Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը

ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Ողջունելով հյուրին՝ Ա. Աշոտյանը կարևորել է հայ-ռումինական կրթական հարաբերությունները՝ շեշտելով, որ բարձրագույն կրթության ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված համագործակցության փորձ: Մասնավորապես, Ա. Աշոտյանն ընդգծել է միջպետական ծրագրերի ու  Բոլոնիայի գործընթացի շրջանակում ծավալված համագործակցությունը՝ նշելով, որ […]

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կավարտվի նախատեսվածից շուտ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մայիսի 21-ից Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի անցկացման կապակցությամբ, մայիսի 25-ին նախատեսված 27-րդ տուրի եւ մայիսի 31-ին նախատեսված 28-րդ տուրի հանդիպումները կկայանան համապատասխանաբար ապրիլի 23-ին եւ ապրիլի 30-ին:  ”Ալաշկերտը” տնային հանդիպումները կանցկացնի ”Հրազդան” մարզադաշտում, նախկինում հայտարարված Վազգեն Սարգսյանի անվան ”Հանրապետական” […]

Լեռնիկ Ալեքսանյանը կդառնա պատգամավոր

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարի` ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լեռնիկ Ռաֆիկի Ալեքսանյանին տալու վերաբերյալ:

Առողջապահական ապահովագրություն՝ քաղաքապետարանի, վարչական շրջանների եւ քաղաքապետարանի ենթակայության թատրոնների ու թանգարանների աշխատակիցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության թատրոնների և թանգարանների բոլոր աշխատակիցները ստացել են առողջապահական ապահովագրություն: Ապահովագրական ծառայությունները կիրականացվեն համայքային բյուջեի միջոցների հաշվին: Երևանի քաղաքապետարանում ծառայությունների մատուցման համար հայտարարված համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ներկայացվել են բժշկական անվճար ծառայություններ ստանալու […]

Զատիկը պետք է նշել ըստ պատշաճի. ծիսական պարագաների մասին/վիդեո/

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում՝  նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին խոսեց Զատկի տոնի խորհրդի և ծիսական արարողակարգի մասին: Նկարչուհին իր ասելիքը ավելի պարզ դարձնելու համար իր հետ բերել էր ծիսական Կենաց Ծառը և այլ կարևոր պարագներ: Ծիսական պարագաների շարքում է ածիկը, որը առ այսօր ընդունված է հայկական օջախներում: “Ցորենը Աստծո կողմից ինքն է աճում: Ինքը տառապում, կտրտվում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի