Նոր կառավարությունը ցույց է տալիս, որ ինքն էլ է դժգոհ եղել նախորդ կառավարություից
“Իրազեկ և պաշտպանված սպառող” ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ “Առևտրի և ծառայությունների մասին”ՀՀ օրենքում փոփոխություններին:
Նա նկատեց, որ այդ փոփոխությունները մտցնելու դեպքում նոր կառավարությունը փաստում է, որ այս անգամ չի լինի այնպես, ինչպես եղավ անցյալ անգամ:
“Եթե մենք ուզում ենք կատարել դրոշմավորում և տնտեսութունը ստվերից դուրս բերել, դա ձեռնտու է սպառողին, բայց մեր երկրում այդ օրենքի կիրակումը եղել է բացասաբար, որովհետև ստվերից դուրս գալու դեպքում տուժել է սպառողը, քանի որ գնաճ է առաջացել”,-նշեց Պիպոյանը:
Բանախոսի դիտարկմամբ տնտեսվարողներն անընդհատ խոսում են, որ հազիվ են կաթնամթերքի գինը պահում, արտադրողները բարձրաձայնում են, որ պետք է թանկացնել կաթնամթերքը, որովհետև այդպես այլև չեն կարողանում:
Պիպոյանը փաստում է, որ կան ապրանքներ, որ արտադրվում են երկրում, իսկ ներմուծվող ապրանքը դրոշմավորում ենք, որ ստվերից դուրս գան:
“Նույնն էլ վերաբերում է կոսմետիկային: Միակ տրամաբանություն այն է, որ հարկային մաքսային մարմիններն իրենց գործն է հեշտացնում: Ընդ որում կարևորն այն է, որ չենք տալիս գնաճի երաշխիք: Ինչու է դրոշմավորվում ներմուծվող ապրանքը այն դեպքում, երբ մենք գիտենք, թե որքան է մտել Հայաստան: Երբ առաջին անգամ կիրառվեց դրոշմավորումը, նախկին կառավարույթունն այն ժամանակ շատ լավ նախագիծ ուներ, դրոշմավորումը կիրառվեց ատամնաբուժարանների վրա, արդյունքում ատամնաբույժները չտուժեցին, պարզապես 3000 դրամով բարձրացավ ծառայությունների գինը”,-պարզաբանեց Պիպոյանը:
Պիպոյանը կարծում է, որ առանց ռիսկերը հաշվի առնելու, չպետք է նման օրենք ընդունել: Չի կարելի հասարակության առաջ հաշվետու չլինել, մանավանդ այն դեպքում, երբ նոր կառավարություն է ձևովորվել, որը փորձում է վերականգնել հասարակության վստահությունը:
“Նոր կառավարությունը ակնհայտ գործում է այնպես, որ ցույց է տալիս, որ ինքն էլ է դժգոհ եղել նախորդ կառավարության գործունեությունից”,-հավելեց Բաբկեն Պիպոյանը: