02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

”Եթե բոլորն այդ գիշերը Լևոնի նման դիմավորեին, մարդն` իր տանը” /վիդեո/

”Ցավում եմ, որ ՀԱԿ կոչվող անհասկանալի ուժը, կուսակցությունը խմբակցությունը, չենք հասկանում` ինչի մասին է խոսքը, մինչև վերջ, այս 6 տարիների ընթացքում այլ քաղաքական կապիտալ իր համար չի կուտակել, քան այդ ողբերգական դեպքերի ժամանակ մահացած մարդկանց արյունն է ու հիշատակը”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` խոսելով մարտի մեկին ՀԱԿ-ի նախատեսած հանրահավաքի մասին: […]

Մանրամասներ Ղուշչյանի առողջական վիճակից

Հայտնի լրագրող Համլետ Ղուշչյանի առողջական վիճակը կայուն է: Նա վերակենդանացման բաժանմունքում է: “Նաիրի”  բժշկական Կենտրոնի վերակենդանացման բաժանամունքի վարիչ Անատոլի Գնունին Henaran.am-ին հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ վաղ է խոսել ախտորոշման մասին: “Վաղը հավանաբար պարզ կլինի, այս պահին կայուն վիճակ է նրա մոտ”,ասաց նա: Հիշեցնենք, որ Ղուշչյանը երեկ է տեղափոխվել հիվանդանոց՝ Ջերմուկից:

Կոստանյանը` կադրային փոփոխություններից, Բուդաղյանների գործից ու իր նշանակումից /վիդեո/

”Չի կարող լինել անարդար որոշում, այլ հարց է, որ որևէ որոշումից մի կողմը կամ մյուս կողմը դժգոհություն ունի”,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` խոսելով Բուդաղյանների գործով նախաքննության ընթացքի մասին: Դիտարկմանը, որ իր նշանակումը կապեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքերի ու ինչպես որակեցին ոչ […]

Սենատորը դատի է տվել Բարաք Օբամային

Ամերիկացի սենատոր Փոլ Ռենդը դատի է տվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ մեղադրելով նրան հեռախոսների անօրինական գաղտնալսման համար, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Սենատորն ասել է, որ իր նպատակներից մեկն է ԱՄՆ-ի բարձրագույն դատական ատյանից ստանալ չորրորդ ուղղման ժամանակակից մեկնաբանությունը։

Գեղասահքի մրցումներում փայլեցին Ռուսաստանի ներկայացուցիչները/վիդեո/

Երեկ կայացան Օլիմպիական խաղերի գեղասահքի մարզական զույգերի եզրափակիչ ելույթները: Ռուսաստանի ներկայացուցիչներ Տատյանա Վոլոսոժարն ու Մաքսիմ Տրանկովը երկրորդ օրը եւս հիանալի կատարեցին իրենց ծրագիրը եւ հաղթող ճանաչվեցին: Երկրորդ հորիզոնականը բաժին հասավ Ռուսաստանի մեկ այլ զույգի` Քսենիա Ստոլբովայինուին եւ Ֆյոդոր Կլիմովին: Բրոնզե մեդալ նվաճեցին գերմանացիներ Ալյոնա Սավչենկո-Ռոբին Շոլկովի զույգը:

Կարո՞ղ է ուզում են վերադառնալ կոալիցիա /վիդեո/

”Որքանով տեղյակ եմ, դեռևս միասնականություն ոչ իշխանական խորհրդարանական ուժերի միջև չկա: Տարաձայնությունները հարթվում են, թե ոչ, դա արդեն իրենց խնդիրն է, մեր տեսակետը շատ հստակ է` կառավարությունը չափից ավելի պատասխանատու պետական մարմին է, որպեսզի քաղաքական շահարկումների կամ նեղ կուսակցական հաշվարկների բավարարման հիման վրա քայլեր ձեռնարկի ու հիմք տրվի ինչ-որ ոչ քաղաքական ոչ տնտեսական հիմքեր չունեցող […]

Հայաստանի բուհերը կհամագործակցեն Վիշեգրադյան հիմնադրամի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Վիշեգրադի միջազգային միջազգային հիմնադրամի Արևելյան գործընկերություն ծրագրի կառավարիչ Լենկա Բուցկովային: Հանդիպման և համագործակցության նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ ԿԳ նախարարի Սլովակիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, որտեղ Արմեն Աշոտյանը սլովակյան կողմին առաջարկել էր հայկական բուհերը ներգրավել Վիշեգրադյան քառյակի կրթական ծրագրում:  Երևանում ՀՀ ԿԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լ. […]

”Մայդանցիները”ոստիկանության բաժանմունքների դռները այրել են

Կիեւի ոստիկանությունը հայտարարել է, որ նախօրեին Մայդանի 100-ավոր ակտիվիստներ վնասել են մի քանի ծառայողական մեքենաներ եւ այրել են ոստիկանության մի շարք բաժանմունքների դռներ, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Ոստիկանությունից հայտնել են, որ ցուցարարները դիմակներով են եղել: Այժմ ոստիկանությունը ճշտում է միջադեպի մանրամասները:

Թափով դեպի Մաքսային միություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը: Կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցել են ՄՄ-ին անդամակցության ՛՛ճանապարհային քարտեզով՛՛ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է աշխատանքային խմբերի ղեկավարներին՝ խստորեն պահպանել աշխատանքների իրականացման նախանշված ժամանակացույցը:

ԱԱԾ-ում մինչ օրս վառված են

Լրատվամիջոցներում, տարբեր հեռուստահաղորդումների ժամանակ ՀՀ Ազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, հաճախ հնչում են պարզաբանումներ, մեկնաբանություններ, որոնց հեղինակը որպես ազգային անվտանգության նախկին փոխնախարար ներկայացող Գուրգեն Եղիազարյանն է:  Հարցերին նրա ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները, շատ անգամ զավեշտի հասնող մեկնաբանությունները, հիվանդ երևակայությամբ ծնված հայտարարությունները հարկավ հանրության աչքին ևս մեկ անգամ երևալու, իր մասին հիշեցնելու համար են: Սակայն դա շատ վիրավորական է և զարյույթ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված