ԱԺ փոխնախագահն ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 6-ին ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանին եւ Հալեպում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Սիրիայում տիրող իրավիճակին, սիրիահայության անվտանգության խնդիրներին, հայրենադարձ սիրիահայերի աջակցությանն առնչվող հարցեր: Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետը, ներկայացնելով սիրիական պատերազմի արհավիրքներն ու դրանց հետեւանքները սիրիահայերի կյանքում, շնորհակալություն հայտնեց Հայաստանի […]





































