”Բենֆիկան” Եվրոպայի լիգայից դուրս թողեց ”Յուվենտուսին”/վիդեո/
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Թուրինի ”Յուվենտուսը” ընդունել էր պորտուգալական ”Բենֆիկային”: Թիմերի առաջին խաղում հաղթել էր ”Բենֆիկա” 2-1 հաշվով: Պատասխան խաղում գոլ չգրանցվեց եւ եզրափակիչ դուրս եկավ պորտուգալական ակումբը: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին Թուրինում:





































