09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Հայազգի ”օրենքով գողի” իրականացրած սպանության գործը ձգձգվում է

Մոսկվայի քննչական մարմինը մինչ այս տարվա օգոտոս ամիսը երկարաձգել է ”օրենքով գող” Արտյոմ Լիպեցկու (Արտյոմ Առաքելյան) և քրեական հեղինակություն Դենիս Պանինի գործով քննությունը:

Նրանք սերտ կապի մեջ էին սպանված ”օրենքով գող” Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) հետ: Պանինը մեղադրվում է քրեական հեղինակություն Ալեքսանդր Աբասովին առևանգելու, իսկ Առաքելյանը հետագայում նրան սպանելու մեջ: Հաղորդվում է, որ պարզվել են դեպքի հանգամանքները, որը հիշեցնում է կադրեր լավագույն մաֆիոզ ֆիլմերից:

Սպանությունը տեղի է ունեցել 2011 թ.-ին: Ըստ քննության, հայազգի ”օրենքով գողը” սպանել է Աբասովին, քանի որ վերջինս դեմ էր հանդես գալիս Լիպեցկու` ”օրենքով գող” կարգվելուն և պատրաստ էր ներկայացնել փաստեր, որոնք կխանգարեին Առաքելյանին: Աբասովի դիակը հայտնաբերվել է 2012 թ.-ին` գլխին 5 հրազենային վնասվածքով:

Գործով անցնող անձինք հրաժարվում են ցուցմունք տալ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ