Ընդհանրապես մենք շահեր ունե՞նք
Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհարբյանը դիմելով ԱԳՆ փոխնախարար Կարեն Նազարյանին հարցրեց. ՛՛Որտե՞ղ է Հայաստանի Հանրապետության շահը, որ ցանկանում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Ընդհանրապես մենք շահեր ունե՞նք, ինչ-որ մեկը մեր շահերը ներկայացնելու և պաշտպանելու է, թե մենք անընդհատ փորձելու ենք մեր շահերը հարմարեցնել այլ երկրների շահերին՛՛:
ԲՀԿ քարտուղարը հավելեց, որ Ղազախստանի նախագահի հայտարարությունը շատ ՛՛պրետենցիոզ՛՛ և ՛՛ամբիցիոզ՛՛ է: Նազարյանը նշեց, որ Հայաստանն այս գործընթացի մեջ ներգրավված է՝ համապատասխան մեր հանձնառությունների, և այսօր արվում է ամեն ինչ, որպեսզի ապահովվեն համապատասխան ժամկետներում մեր կողմից ակնկալվելիք քայլերը:
՛՛Շավարշ Քոչարյանն արդեն անդրադարձ է կատարել այս առթիվ, կարծում եմ՝ մինչև հունիսի դեկադան, ինչպես նշեցիք, հնարավոր կլինի հաղթահարել բոլոր խնդիրներն ու հարցերն ու մեկնաբանությունները, որոնք արդեն այս առթիվ արվել են՛՛,- ասաց նա: Զոհրաբյանն արձագանքեց, որ տեսնում է՝ արդեն անհաղթահարելի խնդիրների առջև ենք կանգնում, որովհետև նման հայտարարություն անել, որ այս տնտեսական տարածքը ՛՛սպասարկում է՛՛ երեք պետությունների շահերը: