19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Մի քանի հարց ՀՀ ԱԳՆ-ին». Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ ԱԳՆ ղեկավարությու´ն, թեկուզև դուք համարվում եք դավաճան ու հողատու իշխանությունների անբաժանելի մասը, այնուամենայնիվ պատասխանեք հետևյալ կարևորագույն հարցերին:   Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլուն երեկ TRT պետական հեռուստաընկերության հետ հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական «հարաբերություններին» անելով հետևյալ հայտարարությունները: 1. «Թուրքիան որպես մեծ պետություն ավելի շատ ժեստեր է […]

ՔՊ-ն որոշել է նորից ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով նիստ անել

Ազգային ժողովի խորհուրդն այսօր ժամը 10։30-ին արտահերթ նիստ է գումարելու ՔՊ-ականների օրակարգով՝ Ազգային ժողովի ընդդիմադիր 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Այդ ցուցակում ընդգրկված չէ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանը։ Նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվել էր, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին. այդ դեպքում «ԱԺ […]

Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ. մարզպետը հերքում է լուրերը

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է թուրքերի՝ Արագածավան գյուղ մտնելու և հովիվներին գերի վերցնելու մասին լուրերը․ «Ի պատասխան 168.am լրատվական կայքում րոպեներ առաջ տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը, հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։ Չենք բացառում, որ […]

Ամառվա վերջը թեժ է լինելու. «Հրապարակ»

Անցած աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով չավարտվեց ՏԻՄ-երի խոշորացման պրոցեսը։ Այս աշնանն այն շարունակություն է ունենալու։ ՏԻՄ-երում իշխանությունն ամեն գնով գրավելու պատրաստ իշխանություններին ամառային եւ աշխատանքային բուռն ամիսներ են սպասվում, քանի որ սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում, սակայն սա դեռ […]

«Ոչ ոք չի հաշվարկել, ու չի հիմնավորել Սյունիքով անցնելիք Ադրբեջան-Թուրքիա «կոմունիկացիայի» տնտեսական արդյունքը Հայաստանի համար». Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ ոք առ այսօր չի հաշվարկել, ու չի հիմնավորել Սյունիքով անցնելիք Ադրբեջան-Թուրքիա «կոմունիկացիայի» տնտեսական արդյունքը Հայաստանի համար: Եթե դրանում գոնե մեկ դրական բան լիներ, կապիտուլյանտի քարոզչամեքենան հիմա ժողովրդի զահլեն տարել էր իր «աչքալուսանքներով: Այն որ անվտանգության տեսակետից այդ կոմունիկացիան մեծ հարված է լինելու Հայաստանի համար` […]

Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը, քան կապիտուլյանտները կարող են պաշտպանել մեր ազգային շահը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ավելի շուտ Արաքսը կփոխի իր հունը, քան կապիտուլյանտները կարող են պաշտպանել մեր ազգային շահը։ Քանի դեռ կապիտուլյանտներն իշխանության են,ազգային հարցերում գահավիժելու ենք։ Ինչու՞։ Ասեմ…   Նրանց քայլերի արդյունքում է Թուրքիան ուղիղ մտել մեր փոքր տարածաշրջան։ Նրանց առաջնորդն էր ուղիղ կապ հաստատել թշնամի պետության ղեկավարի […]

Հիմնանորոգվում է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Մ- 4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածը։ 5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Տավուշի մարզով և ընդգրկում է Դիլիջանի ոլորանների մի հատվածը մինչև Դիլիջանի օղակաձև հատված՝ Մ-4 և Մ-8 միջպետական ճանապարհի հատման կետ։ Կատարվել են ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված են մայթերի կառուցում, հենապատի նորոգում, ասֆալտբետոնե […]

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել․ tert.am

Tert.am-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել: Հավանաբար, նման որոշում կայացնելու պատճառը վերջին շրջանի իրադարձությունների ժամանակ Դատավորների միության լռությունն է և դատավոր Ալեքսանյանին չսատարելը։   Հիշեցնենք, որ դատական նիստի ընթացքում կյանքից հեռացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու մասին որոշումը կայացրել էր Արուսյակ Ալեքսանյանը։ Մահն […]

Թեհրան-22

Թեհրանն ունի աշխարհի ընթացքի վրա ազդելու մեծ պատմություն։ Բայց եթե 1943-ին Թեհրանն ավելի շատ հանդիպման վայր էր, ապա այսօր՝ ազդեցիկ ձայնի փայատեր։   Ռուսաստանի նախագահն այս պատմական օրերին իր այցով Թեհրան և կարևորագույն օրակարգերի հայտարարմամբ ընդգծեց և միտումնավոր բարձրացրեց Թեհրանի դերը տարածաշրջանային և ավելի խոշոր մասշտաբների հարցերում։ Պուտին-Էրդողան հանդիպումը Թեհրանում նույնպես Իրանի Իսլամական հանրապետության դերակատարման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի