10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հարուցվել է քրեական գործ` Սարալանջում հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

Երեւանի բնակիչ Լեւոն Հարությունյանին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու հատկանիշներով: 2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 14.35-ին, “Էրեբունի” բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ “ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք” ախտորոշմամբ […]

Կաշխատի՞ Աշոտյանի նման բաց ու թափանցիկ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ է նշանակվել Զոհրապ Եգանյանը: Նա Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսնակն է եղել: “Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակի պաշտոնը: Շնորհակալ եմ պարոն նախարարին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, ինչպես նաեւ հուսով եւ հավատացած եմ, որ լրատվամիջոցների հետ առկա […]

Ծառուկյանը կհայտարարի. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հայտարարել, որ սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն է առաջադրելլու՝ լինեն դրանք հերթական կամ արտահերթ: “Մեզ լուրեր հասան, որ Ծառուկյանը երբ հանդիպել է “Ազատամարտի նվիրյալներ” և “Երդվյալ ազատամարտիկների միություն” կոչվող հկ-ների կորիզի ներկայացուցիչների հետ, որոնք ղեկավարվում են ԱԺ ԲՀԿ խմբակցության […]

Քոչարյանը Մոսկվա է մեկնում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ըստ իրենց տեղեկությունների` երեկ կեսօրից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: “Ո՞րն է նրա այցի նպատակը, արդյո՞ք նախատեսված է հանդիպում ՌԴ իշխանությունների հետ, ի՞նչ կքննարկի նա հոկտեմբերի 10-ի հանրահավաքից եւ Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պետությունների ղեկավարների նիստից առաջ, ուր նախատեսվում է, որ Հայաստանը […]

ՀԱԿ խմբակցությունում կրքերն օր օրի թեժանում են. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ԱԺ ՀԱԿ խմաբակցությունում կրքերն օր օրի թեժանում են: “Ն.Փաշինյանից ու Հ.Բագրատյանից հետո կարծես էլի ինչ-որ մարդիկ են ցանկանում սառեցնել հարաբերությունները ՀԱԿ-ի հետ: Դեռ չէր մարել Արամ Մանուկյանի հետ կապված աղմուկը, երբ ՀԱԿ-ի ներսում են խնդիրներ ծագել: “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ խորհդարանական ոչ մի իշխանական 3 ուժերի կազմակերպած մարզային հանրահավաքների հռետորների ցանկը կազմվում […]

Նոյեմբերյանում “տեղացի” քարոզիչներ են հայտնվել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է. “Մի քանի օր առաջ Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում գտնվող տանս դուռը թակեցին: Շեմին երկու տղամարդ էին՝ մեկը շուրջ 40 տարեկան, մյուսը՝ 25: Նրանցից ավագը, բարեւելուց հետո ինձ հարցրեց. “Ի՞նչ կարող ենք անել, երբ ուժասպառ ենք լինում”: Պատասխանեցի, որ նման դեպքերում պառկում եմ, հանգստանում: Պարզվեց, որ  այդ հարցը գրքույկի վերնագիրն էր, որը […]

Էդոյի աղջիկն “ախրանայով” է դասի գնում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ “Լավագույն բարերար” անվանակարգում հաղթած Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ, ոչ անհայտ Էդուարդ Բաբայանն իր դստերը երկու թիկնապահներով է ճանապարհում Երեւանի պետական համալսարան` դասի:  “Աղջիկը սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Եվ չնայած ԵՊՀ մուտք գործելու համար երիտասարդները պետք է անպայման ուսանողական տոմս ունենան, սակայն թիկնապահներն Էդոյի դստերն ուղեկցում են լսարան եւ ֆակուլտետի […]

Զինվորն ինքնասպան է եղել, քանի որ նրան սպառնացել են “փչացնել”. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվել է շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործի դատական քննությունը: “Դատավճռով հաստատված է գնահատվել հետևյալը: 2013 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 16-ի սահմաններում շարքային Պարույր Մկրտչյանը գումարտակի ընդհանուր տողանից առաջ իրեն պատկանող “Սամսունգ” հեռախոսը թաքցրել է իրենց վաշտում՝ օրապահի կողապահարանի մոտ […]

Ստուգումներ “Հարավկովկասյան երկաթուղի”-ում. գործարարները դժգոհել են. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ստուգումներ է սկսել “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ում: “Պատճառը գործարարների դժգոհություններն են փոխադումների սակագներից: Դրանք երկաթուղու ղեկավարությունը 6-7 ամիս առաջ բարձրացել է, ինչի հետեւանքով գործարարներն սկսել են բեռնափոխադրումներն իրականացնել ավտոմոբիլային տրանսպորտով:  ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հաստատեց մեր տեղեկությունը. “Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունում իրականացվում է լայնածավալ ուսումնասիրություն: Մասնավորապես ուսումնասիրվում […]

Փողը պակասում է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ըստ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնաական տեղեկատվության, այս տարվա օգոստոսին անցած տարվա նույն ամսվա համեմատ, բանկային համակարգով ՌԴ-ից փոխանցվող մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է 10 տոկոսով: “Եթե անցած տարվա օգոստոսին ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցներն իրենց հարազատներին ուղարկել էին 161 մլն դոլար, ապա այս տարվա օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 156 մլն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի