12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

”Ադրբեջանի քաղաքացին իրավունք ունի ազատ շարժվելու ազատագրված տարածքներում”

‘’Սա քաղաքական դիվերրսիա է: Այն ունի այլ նպատակներ` ևս մեկ անգամ կրկնելու, որ այդ տարածքներում Ադրբեջանի քաղաքացին իրավունք ունի ազատ շարժվելու և իրեն արգելում են ոչ օրինական իշխանությունները’’, – այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, այսպես մեկնաբանեց ԵԽԽՎ ընդունված նախագիծը ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Հիշեցնենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիակազմ նիստում հաստատվել է ԵԽԽՎ […]

Հայաստանը ծերացող երկիր է

Ըստ  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի,  այսօր ամբողջ աշխարհում 60 եւ ավելի տարիքի մարդիկ ամբողջ աշխարհի բնակչության 12%-ն են կազմում, իսկ  Հայաստանում տարեցների թիվը բնակչութան 13%-ն է: Սա նշանակում է, որ մեր հասարակությունը ծերացող է:   “Եթե Հայաստանում ամեն ինչ մնա այսպես, ապա 65 եւ բարձր տարիքի անձանց թիվը կլինի 23%, այսինքն 60 […]

Խմբակցությունների ներկայացուցիչները Գալուստ Սահակյանի մոտ էին

Ազգային ժողովի վեց խմբակցությունների ներկայացուցիչները քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ քննարկել են ”Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունները, որոնց դեմ են նաև առևտրականները:Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն ասաց, որ որոշել են կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել հարցը և փորձել լուծումներ գտնել.”Մինչ ժամը 16:30` կառավարության հետ հարցուպատասխանի ժամը, կառավարության […]

Պետության կողմից անբարոյական վերաբերմունք է. հայագետ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ, նախիջեւանագետ Արգամ Այվազյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում նշեց, որ ՀՀ պետական կառույցները բացահայտ անտարբերություն են ցուցաբերում հայկական հուշարձանների պահպանման հարցում. “Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մասնակցեց Վատինանի թանգարաններից մեկում քիրստոնեական արժեքներին նվիրված լուսանկարների ցուցահանդեսին: Այնտեղ նա ելույթ ունեցավˋ կարևորելով քրիստոնեական արժեքների պահպանումը, խոսեց նաեւ Ջուղայի եւ Նախիջեւանի հուշարձանների ավիրման մասին: Նախագահը հայտարարեց նաեւ, որ միջազգային հանրությունը չի անդրադարձել խնդրին: Նախագահի ելույթը շատ տեղին ելույթ էր, […]

””Նամուսը” ցույց տանք, որ աննամուսների թիվը կրճատվի”

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կարծում է, որ Հանրային ՀԸ որակը լավացել է, սակայն դեռևս պակաս կա կրթադաստիարակչական հաղորդումների: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ-ում, որտեղ քննարկվում էր Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թվականի գործունեության հաշվետվությունը: Պատգամավորն առաջարկեց ավելացնել հատկապես հին հայկական ֆիլմերի քանակը: ”Հաշվի սռնելով այստեղ կատարվողը՝  կարելի է նաեւ ”Մի կաթիլ մեղր”-ն էլ հաճախակի […]

Նախագահը ՉԺՀ ազգային տոնի կապակցությամբ այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն

Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 65-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Նախագահ Սի […]

Մեզ սաղ էլ լսում են. Մհեր Սեդրակյան

”Պետք է ”վռազ” նախագիծ արվի, մենք դրա իրավունքը չունենք: Մի հատ նախագիծա, բերում, ”վռազ” ներկայացնում ենք, արտահերթ նիստ ենք անում, դեմ ենք քվեարկում՝ վերջանումա”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը` խոսելով ”Շրջանառության հարկի մասին” օրենքում կաատարվող փոփոխություններից: Հարցին, թե ինչու իրավունք չունեն, պաատասխանեց. ”կառավարության որոշում ա ինքը, մեզ չի […]

Անկայուն հոկտեմբեր

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության նախաարրության  հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակա Գագիկ Սուրենյանի, հոկտեմբերին օդի ջերմաստիճանն ու տեղումների քանակը նորմային մոտ կլինի: Առաջիկա օրերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում,  Արցախում անձրեւներ ու մառախուղ կլինի, իսկ Երեւանում էական տեղումներ չեն սպասվում: Մասնավորապես հոկտեմբերի 5-ից հետո   ողջ հանրապետությունում կգրանցվի  անկայուն եղանակ, իսկ  երկրորդ տասնօրյակից օդի ջերմաստիճանը կնվազի: “Հոկտեմբերը՝ […]

Ոչ ոք ապահովագրված չէ հոգեկան հիվանդությունից

Մեկնարկել է հոգեկան առողջությանը նվիրված մեկամսյակը: Մասնագետները հորդորում են, որ ոչ  միայն հիշյալ ժամանակահատվածում, այլ տարվա բոլոր օրերին պետք է պահպանվի` հանրության ուշադրությունը հոգեկան հիվանդների նկատմամբ: ’’Այս տարի հոգեկան առողջության օրը նվիրված է շիզոֆրենիային: Սա այն հիվանդությունն է, որի մասին մեր հանրությունը խոսելիս խոսում  է ցածրաձայն ու տարակուսանքով: Մեր հանրապետությունում ունենք 10 հազարից ավելի շիզոֆրենիայով […]

Հենց ինքը մտահոգություններ ունի՝ առեւտրական ա … գեներալը` Սամվել Ալեքսանյանին

”Ես իշխանություն, ընդդիմություն չգիտեմ, ժողովրդի համար եմ ասում”,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը` մեկնաբանելով իր հայտարարությունը: Նույն պահին ԱԺ նիստերի դահլիճը լքող Սամվել Ալեքսանյանից լրագրողները փորձեցին պարզել՝ ինքը ևս դեմ է օրենքին, սակայն վերջինս չարձագանքեց: ”Դե պատասխանի հարցերին: Հենց ինքը մտահոգություններ ունի, ինքն առևտրական ա”,- Ալեքսանյանի փոխարեն արձագանքեց Սեյրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի