18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանի պահանջներն առավել ընդգրկուն են. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իրբ էջում գրել է.   «Ադրբեջանն իր նվազագույն խնդիրը, ցավոք, արդեն լուծել է՝ նոր բարենպաստ դիրքեր դուրս գալով, ՀՀ կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն հաստատելով, ուժեղացնելով, ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ խոցելով։   ՀՀ իշխանությունների ուղերձներից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի պահանջներն առավել ընդգրկուն են, առավելապաշտական ու այդ ուղղությամբ և՛ […]

Եթե հանկարծակիի չեք եկել ու գիտեիք հարձակման մասին, ինչու՞ զորանոցներից զինվորներին չէիք հանել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ՔՊ-ականներն Աժ ում ասում են՝ մենք հանկարծակիի չենք եկել Ադրբեջանի հարձակումից։ Բա եթե հանկարծակիի չեք եկել ու գիտեիք հարձակման մասին, ինչու՞ զորանոցներից զինվորներին չէիք հանել։   Սա անմեղսունակությու՞ն է, թե՞՝ դավադրություն… Ինքներդ որոշեք»։

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ իրավիճակի սրումից. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում խիստ մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ ։   «Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, ցուցաբերել զսպվածություն և անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան», – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:   […]

Մի գիշերում նվազագույնը 49 զոհ է տվել ու գնացել ԱԺ-ում ռեխն է բացել

Հրանտ Մելիք Շահնազարյանը գրում է. Մի գիշերում նվազագույնը 49 զոհ է տվել ու գնացել ԱԺ-ում ռեխն է բացել։ Սա է պատերազմող երկրի ղեկավարը։ Գործ անելու փոխարեն արդեն ժամուկես է նոր կորուստների մեղքը սրա-նրա վրա է բարդում։

«Իրական, արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով, չի կարող բարեբեր լինել և հարատևություն ունենալ»

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել, որում ասված է․  «Սիրելի ժողովուրդ հայոց, Վերստին խռովված են մեր հոգիները։ Ցավով և անհանգստությամբ ենք հետևում Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից գիշերը սանձազերծված սադրիչ մարտական գործողություններին, որոնց հետևանքով գնդակոծվել են խաղաղ բնակավայրեր, կան զոհեր և վիրավորներ։ Դատապարտելի են խաղաղության օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատվածում ձեռնարկված այս դավադիր […]

Վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ. ԱՆ

Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ը։ Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:

Երբ խայտառակության ու պատերազմի միջև ընտրում ես խայտառակությունը,ստանում ես եւ պատերազմ,եւ խայտառակություն. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Երբ խայտառակության ու պատերազմի միջեւ ընտրում ես խայտառակությունը,ստանում ես եւ պատերազմ,եւ խայտառակություն։ Այն,որ Ադրբեջանի ղեկավարությունը հայատյաց է ՝ փաստ է,բայց ակնհայտ փաստ է՝ Փաշինյանը տապալել է եւ խաղաղության օրակարգը,եւ ՀՀ անվտանգությունը։ Ասում է ՝ պետք է ամեն գնով պաշտպանենք ՀՀ սահմաններն ու բարեփոխենք բանակը.. Իրո՞ք։ Բա 2021-ի մայիսից […]

Ո՞նց է ստացվում, որ մեզ ստորացնելու գնով տանում են «խաղաղության դարաշրջանի». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Պատասխանեք հետեւյալ հանգուցային հարցերին.   1. Ո՞նց է ստացվում, որ ԱՄԲՈՂՋ աշխարհը «ողջունում» էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սիլիբիլին, «երկխոսությունն ու տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը», ու աշխարհի աչքի առաջ Ալիեւը հանդգնում է հերթական ռազմական օպերացիան իրականացնել մեր դեմ։ 2. Ո՞նց է ստացվում, որ Նիկոլ-Ալիեւ հանդիպումներից հետո […]

Ո՞ւր է մեր պետությունը, ո՞ւր է մեր բանակը. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյբսբուքյան իր էջում գրել է. « Պատերազմ բերած ստահակ, մի փամփուշտ տվեք էդ անասունին… Գլխակեր դավաճան…Ո՞ւր է մեր պետությունը, ո՞ւր է մեր բանակը…Ո՞ւր է մեր արժանապատվությունը… Ո՞ւր է մեր ինքնապաշտպանական բնազդը… Ո՞ւր է մեր հիշողությունը…»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի