17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Որդու զոհվելու լուրն իմանալուց հետո տղամարդն ինքնասպանություն է գործել, սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ նրա որդին չի զոհվել․ Aravot.am

Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել այսօր Վարդենիսում: Վարդենիսի բնակիչներից մեկը այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է: Ինքնասպանությունից հետո, սակայն, հերքվել է որդու զոհվելու տեղեկությունը: «Քսան րոպե չի դիմացել, հա, որդու զոհվելու մասին լսել է, չի դիմացել ու պարանով կախել է իրեն»,- Aravot.am-ին ասել է Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը: Նա հայտնել է, […]

Հակառակորդը փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ․ ՊՆ

Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։   Հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ,  ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես, Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ […]

«Եթե իշխանությունը տեղյակ է եղել ադրբեջանական հարվածին, ապա այդ զորամասերում նվազագույն թվով զինծառայողներ պետք է լինեին, տեխնիկան համապատասխան վայրում լիներ․․․»

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության պատգամավորներից մեկը ԱԺ-ում խոստովանեց, որ օրեր առաջ սահմանագծին ստեղծված իրադրության վերաբերյալ ՔՊ-ն փակ քննարկում է ունեցել իր ղեկավարի, ԱԳ նախարարի ու ԱԽ քարտուղարի հետ և իրենց համար Ադրբեջանի գործողություններն անակնկալ չեն եղել: Քաղաքական իշխանությունը հստակ նշում է, որ սպասել են ադրբեջանական հարվածներին ու սա այն դեպքում, որ […]

Դիմում եմ Հայաստանի միջազգային գործընկերներին՝ դատապարտելու ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններն ու սադրանքները․ Վահագն Խաչատուրյանի ուղերձը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի հայրենակիցներ, Սիրելի ժողովուրդ, Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հրետանու, ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը, խաղաղ բնակավայրերը ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով հայկական կողմն ունի տասնյակ զոհեր և վիրավորներ, հասցվել է զգալի վնաս […]

Ադրբեջանական ու թուրքական քաղաքացիական օդանավերն այսօրվանից չեն մտնում Հայաստանի երկինք. «Հետք»

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին թշնամի երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք մինչ այս Հայաստանի երկնքով էին իրականացնում Բաքու-Նախիջեւան-Բաքու ավիահաղորդակցությունը, այսօրվանից սկսել են բոլոր թռիչքները կատարել Իրանի տարածքով, գրել է «Հետք»-ը։ Մինչեւ սեպտեմբերի 12-ը ներառյալ Հայաստանի օդային տարածքով են իրականացվել «AZAL»-ի Բաքու-Նախիջեւան-Բաքու 3 չվերթեր՝ առավոտյան, կեսօրին, երեկոյան։  Այդ թռիչքները վերսկսվել էին 2021-ի հոկտեմբերից, իսկ […]

ԵԿՄ-ում հայտարարվել է Համար 1. Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարությամբ է հանդես եկել։ «Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներով, ականանետեր և ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1: Արդեն իսկ ձևավորված ԵԿՄ գումարտակները շարժվել և շարունակում […]

Այսօրվա իրավիճակը, ցավոք, կանխատեսելի էր. կարո՞ղ էինք խուսափել սրանից՝ իհա՛րկե. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.   «Սիրելի՛ հայրենակիցներ,   Այսօր մենք բոլորս հերթական անգամ հայտնվել ենք դժվարին իրավիճակում: Բոլորիս մտքերը սահմանին կանգնած մեր տղաների հետ են, ովքեր անձնվիրաբար իրականացնում են հայրենիքի պաշտպանության իրենց սուրբ առաքելությունը: Խոնարհումս՝ մեր ընկած զինվորների հիշատակին, համբերություն նրանց ընտանիքներին ու հարազատներին, ապաքինում բոլոր […]

Վարդենիսում զոհվածի հայրը ինքնասպան է եղել

«Հրապարակի» տեղեկություններով քիչ առաջ Վարդենիսում զոհված զինծառայողներից մեկի հայրը` Մանվել Մարտիրոսյանը, ինքնասպանություն է գործել: Կապվեցինք վերջինիս ազգականի` Արտյոմի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունները: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից 13-ը գիշերը ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակում էր սանձազերծել ՀՀ մի շարք տարածքների ուղղությամբ, այդ թվում` Վարդենիսի: Այստեղ մեծ թվով զոհեր եւ վիրավորներ կան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի