Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100–ամյակին նվիրված հոբելյանական երեկո

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ, հոբելյանական պետական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակում՝ ս. թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100–ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Հոբելյանական հանդիսությանը կմասնակցեն ասմունքողներ Սիլվա Յուզբաշյանը, Դավիթ Հակոբյանը, Մարգարիտա Մնացականյանը, Սամսոն Ստեփանյանը, Արման Նավասարդյանը, Տաթև […]