26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նարիջների մեջ ՁԻԱՀ-ի վարակ է սրսկված

Ֆեյսբուք սոցիալական կայքում լայն տարածում է գտել մի տեղեկատվություն, համաձայն որի` Ալժիրի մաքսային աշխատողները Լիբիայից եկող նարինջի մեծ խմբաքանակ են առգրավել, որը սրսկված է եղել ՄԻԱՎ եւ ՁԻԱՀ վարակներով: Օգտատերերը կոչ են անում հնարավորինս տարածել տեղեկատվությունը` մարդկանց զգուշացնելու համար:

Հալեպում հայկական եկեղեցի է պայթեցվել /ֆոտո/

Լրագրող Էդուարդ Դարքը Թվիթերի իր էջում գրել է, որ Հալեպում պայթեցվել է հայկական Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցին, որը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ եկեղեցին էր:  Լրագրողը նաեւ լուսանկար է հրապարակել ու այն մեկնաբանել. «Այն, ինչ մնացել է հայկական ուղղադավան եկեղեցուց»: Պաշտոնական լուր եկեղեցու պայթեցումից, սակայն, դեռեւս չկա:

Քրեական գործ է հարուցվել

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի՝ հարկային մարմնի գործողությունների վերաբերյալ վերջին բնորոշումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն անհրաժեշտ է համարում հանդես գալ պարզաբանմամբ: Մասնավորապես, ի թիվս այլ ձևակերպումների, Ա.Աղաբաբյանը «Հրազդան» տոնավաճառի նկատմամբ հարկային մարմնի քայլերը որակել է որպես «բանսարկություն»: Այդ առնչությամբ հայտնում ենք հետևյալը. 2013թ. նոյեմբերի 5-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել […]

«Մակարդակ » /վիդեո/

«Բարձր մակարդակի հարցազրույց էր»,-այսպես է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների հետ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Նախագահը անկեղծորեն արտահայտեց այն մտքերը, որ բոլորը կցանկանային լսել հանրապետության նախագահից: Ես ցնցված եմ ուղղակի, հուզիչ էր ու բարձր մակարդակի, իսկ որ ամենակարևորն է` անկեղծ»,-հավելեց պատգամավորը: Մանրամասները՝ տեսանյութում:

Եթե իրոք բռնաբարության փորձ է եղել. Փաստինֆո

Սպանության պատճառի մասին գիտի «մեկ մեռնողը, մեկ էլ՝ Կարինեն»: Այսօր դատարանում հայտարարեց սեռական հարաբերության առաջարկ անելու համար տղամարդու սպանության գործով վկան։ Վերջինս հավելեց, որ ինքը երբևէ չի իմացել, որ տուժող տղամարդն անհանգստացրել է Կարինեին, եթե իմանար, իր մոտ խոսակցություն լիներ, ապա կասեր, որ «ամուսնացած ա, ինչ գործ ունես»:   Վկա Գագիկ Հովհաննիսյանը, ինչպես ամբաստանյալն ու […]

2 միլիոն դոլարանոց հայկական հարսանիք, որը ցնցել է Ռուսաստանը /ֆոտո, վիդեո/

Անապայում վերջերս հայկական հարսանիք է տեղի ունեցել, որը մեծ արձագանք է գտել տեղի զլմ-ներում: Հարսանիքը վարել են Անդրեյ Մալախովը եւ Լերա Կուդրյավցեվան,  երգել են Ալեքսեյ Գլիզինը, Անի Լորակը, Ֆիլիպ Կիրկորովը, իսկ հայ աստղերից Լիլիթ Հովհաննիսյանը և Արտաշ Ասատրյանը, գրում է radar23.ru-ն։ Փեսացուն Արմեն Գուլյանն է՝ Անապայում հայտնի բիզնեսմենի որդի, իսկ հարսնացուն՝ Դիանան: Հարսանիքի ծախսերը կազմել […]

Ուշադիր /վիդեո/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 27-ին պատասխանել է ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների հարցերին : Հարցազրույցից վարկյաններ անց բազմաթիվ դիտարկումներ շրջանառվեցին: Մասնավորապես պահանջատիրության հարցի շուրջ նախագահի պատասխանը տարբեր ենթատեքստով է ընկալվել: Henaran.am-ը թեմայի շուրջ զրուցել է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի հետ: «Պոզները շատ ուղիղ հարցրեց՝ ինչո՞վ եք հիշում ու պահանջում, պահանջում ասելով՝ ի՞նչ նկատի ունեք: Նախագահը ասեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի