06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մաշնես քո մաշինից լավն ա. Հրապարակ

Օրերս Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասում էր, որ 90-ականների համեմատ այսօրվա իշխանությունը 4 անգամ մեծացրել է պետական կառույցների մեքենաների պարկը: Իսկ դա ոչ միայն նշանակում է թանկ մեքենաներ, այլև սպասարկում, խնամք, վարորդներ: Այս վարակն այնպես է տարածվել, որ բոլոր օղակներում մեքենաները նորացնելու, նոր և ժամանակակից մոդելներ ձեռք բերելու մարմաջ է առաջացել:

Անգամ գործածության համար պիտանի, բավականին լավ վիճակում գտնվող մեքենաները փոխարինվում են նոր մոդելներով: Բայց այս հիվանդությունը միայն կառավարամերձ շրջանակներում չի տարածված, այլև իջել-հասել է գիտական շրջանակներ:

 Պետական գնումների ցանկն ուսումնասիրելիս թերթը պարզել է, որ լավ մեքենաներից օգտվելու ցավը նաև գիտնականներին է պատել: Այսպես, Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը մեքենայի ձեռքբերման մրցույթ է հայտարարել և մարտի 31-ին պայմանագիր է կնքել «Մուրան» ՄՊԸ-ի հետ՝ 6 միլիոն 950 հազար դրամանոց մեքենա ձեռք բերելու մասին:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ