Այսօր ընտանիքի միջազգային օրն է
1993-ից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի համաձայն` մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի օր:
Այս տոնը հնարավորություն է տալիս պատկան մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել ընտանիքի խնդիրներին: Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, այս օրը կարելի է նաեւ դիտարկել, թե սոցիալ-տնտեսական ոլորտում տեղ ունեցող փոփոխություններն ինչ ազդեցություն են ունենում ընտանիքի եւ նրա անդամների վրա, ինչպես նաեւ թե ինչ պատասխան քայլեր է հնարավոր ձեռնարկել ընտանիքի ամրապնդման մասին:
Նա հավելել է, որ շատ երիտասարդներ գործազրկության պատճառով շատ ավելի երկար են կախված լինում ծնողների աջակցությունից, քան կցանկանային: ՄԱԿ-ում նաեւ կարծում են, որ թոշակների բավարար չլինելու պատճառով տարեցների նկատմամբ հոգատարությունն ավելի շատ ուշադրության պիտի արժանանա: