Ռուբլին կայուն է
Հայաստանյան բանկերում դոլարի առքն այսօրվա դրությամբ միջինը կազմում է 478 դրամ, վաճառքը՝ 482 դրամ: Եվրոյի առքը կազմում է 534 դրամ, վաճառքը՝ 544 դրամ: Ռուբլին կարելի է առնել 9.24 դրամով, վաճառքը 9.75 դրամ է:
Հայաստանյան բանկերում դոլարի առքն այսօրվա դրությամբ միջինը կազմում է 478 դրամ, վաճառքը՝ 482 դրամ: Եվրոյի առքը կազմում է 534 դրամ, վաճառքը՝ 544 դրամ: Ռուբլին կարելի է առնել 9.24 դրամով, վաճառքը 9.75 դրամ է:
Սաթենիկ Հակոբյանի պատմությունը Մուշ Սաթենիկ Սարգսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Նրա մայրը եղել է թուրք փաշայի հացթուխը: 1915-ին, երբ սկսել են կոտորել հայերին, նա չիգնացել հացը թխելու, թուրքը ասել է՝ ինչու չես գալիս գործիդ, իսկ նա էլ պատասխանել է՝ «Դուք մեր հայերին կոտորեք ու իմ ձեռքի հացը ուտե՞ք: Չեմ թխի»:Դա պատճառ է դարձել, […]
Արմեն Հովհաննիսյանը մի երազանք ուներ` հաղթանակ տոնելուց հետո մշտապես հաստատվել Բերդաձորում: Սակայն հաստատվեց Արցախյան պատերազմի հուշահամալիրում` Եռաբլուր պանթեոնում: Այսօր` մայիսի 9-ին հերոսի մայրը որդու կողքին է, նրա հետ է նշում հաղթանակի օրը: Henaran.am –ի հետ զրույցում Արմենի մայրը` Լաուրա Խոջումյանը հիշեց տղայի կարճատև կյանքից մանրամասներ: ” Արմենը չէր մտածում ամուսնանալու մասին, ասում էր` մամ գուցե […]
Մայիսի 8-ին, ժամը 11.05-ին, «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 87-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը:Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի համար մայիսյան հաղթանակների կուլմինացիոն կետը դա Շուշիի հաղթանակն էր, որը հայ ժողովրդի միասնական ուժի ցուցադրումն էր: Գեներալի փոխանցմամբ` նախապես սպասելի էր 200-300 ազատամարտիկի կորուստ, սակայն ընդամենը 22 զոհ ունեցանք, ու բոլորն էլ ընկան հերոսի մահով, ու իրենց հերոսությամբ փրկեցին մնացած 200-300 ին: «Երվանդիկը`Ճուտոն տանկը վերցնելով իր վրա…իրա […]
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 9-ին ընդունել է «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի եւ Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցներին: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը կարեւորել է երիտասարդների դերն ու մասնակցությունը աշխարհում տեղի ունեցող տարբեր գործընթացներում: Գալուստ Սահակյանը գոհունակություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանում հյուրընկալված երիտասարդները մասնակցում են այս օրերի տոնական […]
Պրոֆեսոր, հոգեբան, ԵԿՄ վարչության անդամ Արծվիկ Մխիթարյանը 4 զավակ է ճանապարհել բանակ: Չորս հաղթանակած տղաների մայրը մեզ հետ զրույցում նշեց. «Ցանկացած մայր որդուն պատերազմ ճանապարհելիս ապրում է վտանգի, սարսափի, ինքնապաշտպանության բնազդներ, սակայն իմ մեջ խոսել է նաև հպարտությունը` ժողովրդիս համար: Ես մեծ սիրով եմ նրանց ճանապարհել ու իմ զգացումները եղել են նրանց համար պահապան հրեշտկ […]
«Դա միշտ էլ ուժի մեջ է: Շատ բաներ կան, որոնք ներքուստ, ես լինելով մարդ, ոստիկանապետը դնելով մի կողմ, շատ ժամանակ համաձայն չեմ և շատ ավելի վատ ռեակցիա եմ տալիս, քան դուք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ուժի մեջ է իր այն հայտարարությունը, թե հասարակությունից կմեկուսացվեն նրանք, ովքեր կփորձեն […]
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջան, ներկա գտնվել տոնական օրվա միջոցառմանը: Երևանի քաղաքապետը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ու բազմաթիվ ավանցիների հետ միասին ծաղիկներէխոնարհել վարչական շրջանում տեղադրված Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգանքի տուրք […]
























