Ձերբակալվել է Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին. Հայկական ժամանակ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Երեկ երեկոյան ձերբակալվել և էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարան է տեղափոխվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը, ով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին է։ 73-ամյա Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ Ենոքյանը ձերբակալվել է Աժ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի Յուվեցի Կարոյի սպանության նախապատրաստության կասկածանքով։ […]











































