01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Առանց Կրեմլի չի լինի. 168 ժամ

«168 ժամը» գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում ռուս հրապարակախոս-ընդդիմադիր գործիչ, «Էխո Մոսկվի» կայքէջի սյունյակագիր Անդրեյ Պիոնտկովսկին, անդրադառնալով ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի վերաբերյալ Մոսկվայի հնարավոր արձագանքին, ասել է. ««Մոսկվան կասկածանքով է վերաբերում Եվրոպական ուղղության վրա ՀՀ ցանկացած նախաձեռնության, լինի դա պարզապես այց, համաձայնագրի շուրջ բանակցություն. թե առավել եւս համաձայնագիր: Ընդհանրապես Հայաստանը, ցավոք սրտի, այլեւս չունի […]

Ովքե՞ր են մասնակցել Բռլյանտի Գագոյի ծննդյան տոնին. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ կրկին Հայաստանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը երեկ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: «Սակայն նրա այցը Հայաստան, ինչպես տեղեկացրին մեր աղբյուրները, զուտ ընտանեկան է. երեկ «Բելաջիո» ռեստորանում Աբրահամյանները տոնել են իրենց եղբոր՝ ՀՀԿ-ական Գագիկ Աբրահամյանի (Բռլյանտի Գագո) ծննդյան 60-ամյակը: «Ընտանիքը» չի ցանկացել որևէ քաղաքական ուժի՝թե ՀՀԿ-ից, թե ԲՀԿ-ից, […]

Դրամով վարկավորումը կտրուկ նվազել է. 168 ժամ

«168 ժամը» գրում է, որ այս տարվա հունվարին ՀՀ առևտրային բանկերը տրամադրել են 79.3 միլիարդ դրամի դրամային վարկեր, փետրվարին` 62.7 միլիարդ դրամ, մարտին` 66.1 միլիարդ դրամի վարկ: «Այս տվյալները ստացվել են ՀՀ ԿԲ ամսական տեղեկագրերի տվյալների համադրման արդյունքում: Դրամով վարկավորման փետրվարի և մարտի ցուցանիշները մեր դիտարկած 15 ամիսների ընթացքում ամենացածրն են: Ըստ եռամսյակների՝ պատկերն այսպիսին […]

Երբևէ հրատարակված ամենից արժեքավոր գիրքը

«Աստվածաշունչը երբևէ հրատարակված բոլոր գրքերից առավել արժեքավորն է: Աստվածաշունչը մեր հոգևոր ազատության աղբյուրն է: Աստվածաշունչը Քրիստոսի խոսքն է: Քրիստոսը ճշմարտություն է, և Նրա խոսքը ճշմարտություն է: Քրիստոսն ասաց. «Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» »: ՀԵՆՐԻ Պատրիկ – (1736-1799), ամերիկացի պետական գործիչ, անկախության պայքարի ակտիվ մարտիկ:

Առաջինը Ռազմիկն է. հոգիները տեսնում են /վիդեո/

Ռազմիկ Վասիլյանը նա է , ով մի խումբ տղաների հետ ստեղծեց Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմական միավորումը, որը իր դերն ու նշանակությունը ստացավ Արցախյան պատերազմի ծանր օրերին: Ռազմիկ Վասիլյանի մասին քիչ է խոսվում, բայց նրա անունը թանկ ու գործը շարունակվող է ՀԱԲ-ի բոլոր ազատամարտիկների սրտերում: Ազատամարտիկ Գագիկ Դանիելյանը Եռաբլուր սրբավայր-պանթեոն այցելելիս առաջինը հրամանատարին է այցելում: […]

Շոկ. Վիրաբույժը մոռացել է բջջայինը կնոջ որովայնում` կեսարյան հատումից հետո

Հորդանանում կինը 4.8 կիլոգրամ քաշով առողջ որդի է ունեցել` կեսարյան հատման միջոցով, սակայն վիրահատությունից հետո նրա ինքնազգացողությունը սկսել է վատանալ: Նա անընդհատ բողոքել է, որ իր ներսում ինչ որ բան է ցնցվում: Երբ նա կրկին դիմել է բժշկի, պարզվել է, որ նրան կեսարյան հատման ենթարկած վիրաբույժը բջջային հեռախոսը մոռացել է կնոջ որովայնում, գրում է “Московский […]

Աստծո նախագծած ընտանիքի մոդելը` կին, տղամարդ … crossnews.am

Մերօրյա հասարակության մեջ իր ուրույն և անփոխարինելի տեղն ունի ընտանիքը: Ընտանիքն է որոշում պետության, ազգի ու ժողովրդի միասնությունը, ուժը, այն կարծես մի փոքր պետություն լինի պետության ներսում: Եվ որքան ամուր ու ուժեղ է մեր ընտանիք-պետությունը,  այդքան էլ ամուր և ուժեղ կլինի մեր ընդհանուր պետությունը՝ մեր երկիրը: Մեզ՝ քրիստոնյաներիս համար շատ կարևոր է շեշտել այն փաստը, […]

Ադրբեջանցիներին մորթած ունենք /վիդեո/

ՀՀ ԵԿՄ նախագահ Արցախի հերոս, գեներալ – լեյտենանտ Մանվել Գրիգորյանը այսօր հանդիպեց ԱՄՆ-ից Ցեղասպանության 100 ամյակի միջոցառումներին իրենց մասնակցությունը բերած «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամներ՝ Խաչիկ Ալեքսանյանի և Հարութ Բոգարյանի հետ: «Աշխարհին պետք է լսելի դարձնենք մեր ցավը: ասում ա՝ երեխեն չլացի՝ կաթ տվող չի լինի: Դրա համար պետքա՝ բոլշե շում»,-ասաց գեներալ Գրիգորյանը: […]

ՀՀԿ երիտասարդները հանդիպեցին ԵԺԿ ուսանողական կազմակերպության անդամների հետ

Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախաձեռնությամբ մայիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀԿ ԵԿ անդամների հանդիպում «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» (European Democrat Students, EDS) կազմակերպության անդամների հետ։ Նշենք, որ European Democrat Students-ն ուսանողական-երիտասարդական քաղաքական  կառույց է: Այն Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպությունն է: Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ այն ներկայացնում է եվրոպական 31 երկրի ավելի քան […]

Երևանյան կոմյունիկեն ամրագրեց կրթություն առանց խտրականության գաղափարը

Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ավարտից հետո նիստին ներկա նախարարներն ու Եվրոպականբարձրագույն կրթական տարածքի պատասխանտու  մի քանի պաշտոնյաներ հանդես են եկել  համատեղմամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են համաժողովի արդյունքները: Բոլոր բանախոսներըշնորհակալություն են հայտնել Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնած Հայաստանին՝ արդյունավետ ևկազմակերպված աշխատանքի, ինչպես նաև ջերմ հյուրընկալության համար: Լատվիայի կրթության և գիտության նախարար Մարիտե Սեյլեն ընդգծել է, որ  Բոլոնիայի  գործընթացըապացուցել է  իր մրցունակությունն ու կարևորությունը Եվրոպայի կրթության համակարգի համար. «Երևանյան կոմյունիկեն մի շարք կարևոր խնդիրներ է վերհանել և  մեզ հասցրել է մի շատ կարևորհանգրվանի, որ մենք կարող ենք ունենալ արդյունվետ համագործակցություն բարձրագույն կրթությանխնդիրենրի լուծման հարցում»,- շեշտել է նախարարը՝ մեջբերելով ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի ելույթումհնչեցված խոսքը. «Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ տեսակի կրթության կարիք ունենք մենք, ապա պետք է իմանանք, թե ինչ տեսակի  հասարակություն  ենք ուզում ունենալ»: Եվրախորհրդի կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը ևս շնորհակալություն հայտնելովՀայաստանին՝ կատարված ծավալուն աշխատանքի համար, նշել է. «Այս օրերին կարևորառաջարկություններ ներկայացվեցին կրթական բարեփոխումների մասին, որոնք ապացուցեցին մի պարզճշմարտություն, որ  բարձրագույն կրթությունը նպատակ ունի ոչ միայն բարելավել զբաղվածությունը, այլևապահովել ժողովրդավարություն»:  Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար Իլուգի Գունարսոնն էլ ընդգծել է, որ այս օրերինԵվրոպայի առջև բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած. «Այդ խնդիրների լուծման լավագույն ուղիններդրումներն են կրթության ոլորտում: Բոլոնիայի գործընթացը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող ենիրար հետ համագործակցել եվրոպական պետությունները: Ես շատ փոքր պետությունից եմ, որիբնակչությունը սահմանափակ է, հենց այդ պատճառով էլ  մեր երկրում շատ ենք կարևորումհամագործակցությունը Բոլոնիյաի 47 երկրենրի միջև, երբ փոքր, միջին ու մեծ երկրները կարող ենհավասար հնարավորություններ ունենալ կրթության  խնդիրների լուծման և որոշումների կայացմանհարցում»,-նշել է նա: Եվրոպայի ուսանողներ միության նախագահ Ելիզաբեթ Կերկինն էլ ընդգծել է, որ  երևանյանգագաթաժողովում շատ կարևոր քննարկումներ  են եղել ուսանողների սոցիալական  իրավունքների ևաշխատանքային ներառականության վերաբերյալ, որը թույլ է տալիս հուսալ, որ ԵԿԲՏ տարածքումուսանողների խնդիրների լուծումներն անիրատեսական չեն: Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղար  Թիերի Մանդոն շնորհակալություն էհայտնել Հայաստանին՝ Բոլոնիայի քարտուղարությունը արժանապատվորեն Ֆրանսիային  փոխանցելուհամար: Ամփոփելով ասուլիսը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շեշտել է, որ երևանյան նախարարականգագաթաժողովը կայացել է ոչ  միայն որպես կազմակերպված միջոցոռում, այլ նախ և առաջբովանդակութուն. «Երևանյան գագաթաժողովը  փաստեց, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթականտարածքի անբաժանելի մաս է և Բոլոնիայի գործընթացը պատկանում է  բոլոր այն երկրներին, որոնք կիսում են եվրոպական արժեհամակարգը և փորձում են այդ արժեքները ներդնել և վերարտադրելբարձրագույն կրթական հաստատություններում»,-նշել է Ա. Աշոտյանը: ՀՀ ԿԳ նախարարը պատասխանելովլրագրողի՝ երևանյան կոմյունիկեում ամրագրված կոնֆլիկտային տարածքների ուսանողներիշարժունության  իրավունքի վերաբերյալ հարցին, նշել է. «Մենք կարող ենք ասել, որ երևանյանկոմյունիկեում ամրագրվել է, որ Եվրոպական  կրթական տարածքը պետք է լինի մաքսիմալ ներառականտարբեր կրթական կարիքներ ունեցող, քաղաքական  ու աշխարհագրական իրավիճակներում գտնվողմարդկանց համար: Հիմնական սկզբունքը եղել է կրթություն առանց խտրականության գաղափարիամրագրումը: Սա նշանակում է, որ Եվրոպայի  կրթության նախարարներն իրենց համաձայնությունն ենտալիս, որ Բոլոնիայի շարժունության ծրագրերում  պետք է հնարավորություն ունենան ներգրավվել նաև կոնֆլիկտային տաածքների ուսանողներն ու դասախասները»: Ա. Աշոտյանը նաև հատուկ շնորհակալութուն է հայտնել ԶԼՄ ներկայացուցիչներին՝ Բոլոնիայի գործընթացի4-րդ քաղաքական ֆորումի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարականգագաթաժողովն ակտիվ լուսաբանելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված