28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Վթար Քուչակ-Ապարան ճանապարհին. 4 վիրավորներից մեկը 10-ամյա երեխա է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է.

Մայիսի 29-ին, ժամը 23.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ավտոճանապահին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 3-ին կմ-ում բախվել են երկու “Օպել” մակնիշի 34 UR 563 պ/հ (վարորդ՝ Կ. Խ, ծնվ. 1980 թ.) և 34 NA 032 պ/հ (վարորդ` Գ. Ս., ծնվ. 1963 թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 34 NA 032 պ/հ ավտոմեքենայի վարորդ Գ. Ս.-ն և ուղևոր Հ. Վ.-ն (ծնվ. 1983թ), 34 UR 563 պ/հ-ի ավտոմեքենայի ուղևորներ Գ. Խ.-ն (ծնվ 2005 թ) և Հ. Ղ.-ն (ծնվ. 1956 թ) տեղի ուժերով տեղափոխվել են Ապարան քաղաքի ԲԿ:

Բժիշկները Հ.Վ.-ի և Գ.Խ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Հ.Ղ.- և Գ.Ս.-ի առողջական վիճակը` բավարար:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ