28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պաշտոնյաների կանանց հ/կ-ներն են շահում. կառավարության սխալն է /վիդեո/

«Քարավան 88» հ/կ նախագահ Զոյա Ջուլհակյանը դժգոհում է, որ նորելուկ անհայտ ծագմամբ հասարակական կազմակերպությունները ստվերում են լուրջ գործով զբաղվող հասարակական կազմակերպություններին:   «Դաշտը չի զարգանում, խնդիրները շատ են, անընդհատ ստեղծվում են նոր կազմակերպություններ, մի քանի ծրագիր են անում, ու հին կազմակերպությունները մնում են չզարգացած: Պետք է դժգոհեմ նաեւ միջազգային կառույցներից, որովհետեւ ուղղությունները ընտրելիս հաշվի չեն առնում […]

«Հրաժարվել պետք չէ … »

«Շատ տհաճ է՝ երեկվա Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ տղամարդիկ տեղից ռեպլիկներ էին անում, սա ուղակի մեջս կուտակված էր երեկվանից: Կոչ եմ անում չարությունը ձեր մեջից հանել անկախ նրանից՝ ընդդիմություն եք, թե իշխանություն»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա կոչ արեց միմյանց «չարիք» չանվանել, պիտակներ չկպցնել:  Նա նկատեց, որ Բիշարյանը հիշեցրեց` երկրում արտագաղթ կա […]

Գյուղատնտեսության նկատմամբ կիրառվող քաղաքականությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2015թ. գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման տարբերակված 4 և 6 տոկոսի փոխարեն վարկերի տոկոսադրույքների 6 տոկոսային կետի սուբսիդավորում կիրառելուն: 2015թ. պետբյուջեով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման նպատակով հատկացվել է 290 մլն. դրամով ավելի գումար, քան նախորդ տարի: Գյուղատնտեսությունը ունի կարևոր նշանակության յուրաքանչյուր երկրի տնտեսության համար: Գյուղատնտեսության ստեղծած արդյունքը կարգավորում է […]

«Համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները չտուժեն»

«Ըստ կոռուպցիայի ընկալման համաթվի՝ ՀՀ-ում ընդհանուր իրավիճակը լճացման է»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց  «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Ըստ նրա՝ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ լուրջ պայքար չկա, այլ գործում է «համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները չտուժեն» մոտեցումը: Հոկտանյանը հիշեցրեց, որ անցած տարվա տվյալներով կոռուպցիայի ընկալման համաթիվը 36 է, ինչը նշանակում է՝ […]

Ինչպես են Շաքեն եւ Գայանեն գողություն արել հագուստի խանութներից /վիդեո/

Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակչուհիներ Շաքե Հակոբյանը և Գայանե Քոչարյանը՝ Հասմիկ անունով անչափահաս աղջկա հետ տարբեր խանութներից գողություն են կատարում: Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում:

«ԲՀԿ-ի այս դահլիճում չինելը խոր ճգնաժամի մասին է խոսում»

ԱԺ պատգամավորների 1/3-ի հեղինակած «Կառավարման ճգնաժամի հաղթահարման ուղիները գտնելու» նախագծի մասին արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Շատ ցավում եմ, որ իմ հարգելի գործընկերը վնասել է ոտքը, և դա համարում է ընդդիմության թոփալության պատճառ: Հասկանում եմ մտքի թռիչքը փոխաբերություններով, այո՛, ընդդիմությունը կաղում է, բայց նրա պես լավատես չեմ, որ ասեմ ապաքինվող տկարություն է, […]

Շարունակվում են ապօրինի շինությունների հայտնաբերման և արձանագրման աշխատանքները

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք: Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 4 արձանագրություն է կազմվել:

«Ադրբեջանցիները հայերի հանդեպ ցեղասպանության ծրագիր են իրականացրել»

Սումգայիթյան ջարդերը կարելի է հայերի հանդեպ կատարած ցեղասպանություն համարել: Այս մասին Սումգայիթի ողբերգության 27-րդ տարելիցի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ընդդեմ իրավական կամայականության» հկ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Նա նշել է, որ Սումգայիթյան ջարդերը  կարելի է  համարել պատրաստի վիճակում գտնվող նյութ, և կարելի է սումգայիթյան ջարդերի շուրջ  փաթեթ կազմել: «Ադրբեջանում հայերը եղել են ոչ […]

Գևորգ Կոստանյանը միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազին

Հաշվի առնելով խնդրո առարկայի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև խուսափելու համար տարաբնույթ մեկնաբանություններից, ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է.  ՀՀ գլխավոր դատախազը, 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ 03.02.2015թ-ին միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի