04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Խնդրում և աղաչում եմ ձեզ»

«Խնդրում և աղաչում եմ ձեզ, սիրելինե՛րս, եկեք մեծ խնամքով վերաբերվենք մեր երեխաներին ու ամեն կերպ հոգ տանենք նրանց հոգու փրկության մասին: Ծնողները չպետք է մտածեն, թե ինչպես իրենց զավակներին արծաթով ու ոսկով հարստացնեն, այլ այն մասին, թե ինչպես նրանք բոլորից հարուստ դառնան բարեպաշտությամբ, իմաստությամբ և առաքինությամբ, որքան էլ նրանք շատ բաների պակասություն ունենան, կենսական ու […]

Շատ ունեցողից շատ են պահանջում

«Ստեղծված իրավիճակում լավագույն արդյունքը դա էր, իսկ որ վաղուց երկրում ժողովրդավարական միջավայր չլինելու հետ կապված հայտարարություններ արել ենք, դա գաղտնիք չէ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ ի պատասխան հարցին` ժողովրդավարական գործընթացների սահմանում էր արդյոք նախագահ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որի կազմակերպիչը ՀՅԴ-ն էր: «Այն համակարգը, որ գործում […]

Իվանիշվիլին անդրադարձել է Հայաստանի ԿԲ-ի աշխատանքին

Վրաստանում ստեղծված ֆինանսական ճգնաժամին արձագանքել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով պաշտոնից հեռանալուց հետո կուլիսների հետևից հետևում է Վրաստանում ընթացող զարգացումներին: Վերջին օրերին ազգային արժույթի արժեզրկման առնչությամբ ևս Իվանիշվիլին զերծ չի մնացել մեկնաբանություն անելուց, և ներկայացրել է իր կարծիքը ֆինանսական շուկայում առկա վիճակի վերաբերյալ: Նախկին վարչապետը լարիի կուրսի նվազումը պայմանավորել է արտաքին աշխարհում տեղի ունեցող […]

«Վառիր քո մոմը» համահայկական ֆլեշ մոբին միացել է հնդիկ ուսանողը

Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի» կողմից նախաձեռնված համահայկական «Վառիր քո մոմը» ֆլեշ մոբը շարունակում է ծավալվել: Ֆլեշ մոբին արդեն միացել են մասնակիցներ ինչպես Հայաստանից, այպես էլ արտերկրից, ինչպես անհատներ, այնպես էլ կոլեկտիվներ: Օրերս ֆլեշ մոբին է միացել նաև Երևանի  Մխիթար Հերացու  անվան բժշկական համալսարանի ուսանող` ազգությամբ հնդիկ Կապիլ Դասը: Հիշեցնենք, որ ֆլեշ մոբի միջոցով […]

Արտահերթ նախագահական ընտրություններ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`սույն թվականի ապրիլի 26-ին երկրում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան: Պաշտոնապես դիմելով ժողովրդին` Նազարբաեւն ասել է, որ նման որոշում է կայացրել` հաշվի առնելով մարդկանց շահերը, նրանք ցանկությունն ու օրենքը, հայտնում է Tengrinews-ը: Նուրսուլթան Նազարբաեւը զբաղեցնում է Ղազախստանի նախագահի պաշտոնը 1990 թվականից: Նա 74 տարեկան է:

Սպասում են

 «Մենք դիմել էինք բոլորին՝ շահագրգիռ քաղաքական ուժերին, անհատ պատգամավորներին, ստացել ենք առաջարկներ, ուսումնասիրում ենք»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ արդյոք սահմանադրական բարեփոխումների «Դաշնակցության» փաթեթի վերաբերյալ առաջարկներ ստացել են որևէ մեկից:  Ռուստամյանն ասաց, որ բավական հետաքրքիր առաջարկներ են ստացվել ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանից, որ ուշադրությամբ քննարկում են ու այդ գաղափարները […]

Սերժ Սարգսյանը կմաքրի. գիտությունն էլ է կրիմինալ դաշտ մտնում/վիդեո/

«Խոսքը քրեական հանցագործության մասին է, որը պատժվում է քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին կետով: Գրագողությունը նույնպես հանցագործություն է և էտ մարդիկ պետք է պատժվեն»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Խուդոյանը: Գիտնականները զայրացած են, ասում են՝ ուրիշի մտքերը սեփականացնող մարդիկ համարվում են գիտնականներ և պետությունից ստանում են գումար, որին իրավամբ արժանի չեն: […]

Ով տեռորի ենթարկվեց

«Լուրջ համակարգային, քաղաքական ճգնաժամ է այսօր ապրում Հայաստանը, և այն վերաբերում է ամբողջ քաղաքական սպեկտրին, կապ չունի, որ ցավոք, իշխանությունը գտնում է, որ դրա պատճառն ընդդիմությունն է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:Ըստ նրա՝ իշխանությունն այդպես էլ չգիտակցեց, որ իրենց հիմնական ընդդիմությունը ժողովուրդն է, նաև չեն կարողանում գիտակցել, որ հանրահավաքներին հավաքված ժողովրդի […]

Կնվիրի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Փետրվարի 26-ին Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայով մեկնարկեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնում։ Նշենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Երիտասարդական նվագախումբը հրավիրվում է հեղինակավոր միջազգային այս փառատոնի կողմից՝ որպես պաշտոնական նվագախումբ։  Փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասին, նշեց. «Երիտասարդական նվագախմբից առաջին տպավորությունս ֆանտաստի՜կ է։ […]

«Հովիկ Աբրահամյանս ու ընկեր Տարոն Մարգարյանս» /վիդեո/

Հասմիկ Դավեյանը տարիներ շարունակ զբաղվելով մուրացկանությամբ մի կերպ քարշ է տվել իր և 16 ամյա աղջկա գոյությունը: Հոգեկան խնդիրներով մոր և դստեր համար ամենակարևորը տանիք ու մի կտոր հաց գտնելն էր: Դավեյանի մուրացկանության հիմնական վայրը Մելիք-Ադամյան փողոցն էր: Վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ Դավեյանը բնակարան ստացավ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Մեզ հետ զրույցում նա ասաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի