22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կինն «արգելափակվել է» զուգարանակոնքում. ստիպված փրկարարների են դիմել /վիդեո/

Չինաստանի քաղաքներից մեկում կինն արգելափակվել է զուգարանում եւ ստիպված է եղել փրկարարների կանչել: The Telegraph-ի փոխանցմամբ` լինը լոգանք ընդունելիս է եղել, երբ սայթաքել է, ու ոտքը մտել է զուգարանակոնքի մեջ:   Արդյունքում կինը չի վնասվել, սակայն փրկարարները կոտրել են զուգարանը, որպեսզի ազատեն կնոջը: Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում:

Դեռահասն այրվել է մոր աչքի առաջ

Ռուսաստանի Կալաչեւսկի շրջանում ոստիկանությունը քննություն է անցկացնում 15-ամյա տղայի մահվան փաստի առիթով: Ողբերգությունը տեղի է ունեցել օրերս, շրջանի գյուղերից մեկում: Նախնական տվյալներով` տղան անզգույշ է վարվել կրակի հետ, ինչի արդյունքում տունը հրդեհվել է, հայտնում է Российская Газета-ն: Երեխան դեպքի ժամանակ տանը միայնակ է եղել, այդ պահին մայրը գնացել է հարեւանի տուն: Հանկարծակի հարեւանները ծուխ են […]

Լինել ահաբեկիչ, քան ահաբեկված.ԱՍԱԼԱ-ի Վարուժան /վիդեո/

«Հայ ժողովրդի համար պատերազմը մշտական է և մեծ սպառնալիք է: Աստված անի, որ մենք միշտ պատերազմին պատրաստ լինենք ու գնանք ինքնապաշտպանության, ուրիշը չպիտի մեզ պաշտպանի»,-մեզ հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի անդամ Վարուժան Կարապետյանը: Մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերվում որոշ մարդկանց կողմից ԱՍԱԼԱ-ի զինվորներին ահաբեկիչներ համարելու մտայնությանը՝ Կարապետյանը ասաց.«Ավելի լավ է համարեն ահաբեկիչ, քան թե […]

Թող ձեր մեջ կուտակված սիրո մեծ պաշարը երբեք չսպառվի. Ա.Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Կանանց միջազգային օրվան ընդառաջ պարգևատրել է մի խումբ կին մանկավարժների: Շնորհավորանքի խոսքում նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է, որ կրթության համակարգում աշխատող մեծաթիվ կանայք առանձնահատուկ հմայք են հաղորդում ոլորտին: “Շնորհավորում եմ կրթության համակարգում աշխատող բոլոր կանանց և մաղթում անձնական երջանկություն: Թող ձեր ընտանիքներում  դուք այնքան երջանիկ ու անհոգ […]

Աշակերտները դաժան ծեծի են ենթարկել դասընկերուհուն եւ նկարահանել են ծեծը /վիդեո 18+/

Ռուսաստանի Ստավրոպոլի շրջանում մի խումբ աշակերտներ դաժան ծեծի են ենթարկել իրենց դասընկերուհուն եւ նկարահանելով ծեծը` այն տեղադրել համացանցում, հայտնում է Блокнот Ставрополь հանդեսը: Տուժածի անունը Ալյոնա է, սակայն նրա տարիքը հայտնի չէ: Տեսանյութից երեւում է, որ դաժան միջադեպը տեղի է ունեցել անտառային շրջանում: Աղջիկների խոսակցությունից հասկացվում է, որ Ալյոնան ինչ-որ սխալ բան է արել, նրա […]

Մարադոննան հայտնվել է եթերում` շրթներկը շուրթերին /ֆոտո, վիդեո/

Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոննան օրերս օրիգինալ կերպով հայտնվել է հեռուստաեթերում: Մարադոննայի շուրթերին շրթներկ է եղել, սակայն ոչ հաղորդավարը, ոչ անձամբ ֆուտբոլիստը չեն մեկնաբանել այդ երեւույթը: Այս միջադեպից հետո լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, որ 54-ամյա ֆուտբոլիստը դեմքի պլաստիկ վիրահատության է ենթարկվել` ավելի երիտասարդ երեւալու համար:

Եվրասիական տնտեսական միություն. կամուրջ դեպի անորոշություն

Ռուսաստանը Ուկրաինայի դեմ իր քարոզարշավը սկսեց, քանի որ վախենում էր, որ Կիևը դուրս կգա եվրասիական տարածաշրջանային ինտեգրման Ռուսաստանի ծրագրերից՝ հօգուտ Եվրոպական ապագայի: Ուկրաինայի Ճակատագիրը դեռևս անորոշ է, մինչդեռ Ռուսաստանը 2015-ի հունվարին Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի հետ ձևավորեց Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ), գրում է Interpress.am-ը` European Leadership Network-ին հղումով: Տնտեսական տեսանկյունից, Ուկրաինայի ճգնաժամը ԵՏՄ անդամներին պարտադրել […]

Երիտասարդը մահացել է 19 ժամ անդադար համակարգչային խաղ խաղալուց հետո

Չինաստանի ինտերնետ-սրճարաններից մեկում 24-ամյա երիտասարդ է մահացել` 19 ժամ անդադար համակարգչային խաղ խաղալուց հետո, հայտնում է Вести-ն: Տղան խաղացել է World of Warcraft խաղը, ոչ մի րոպե չի ընդհատել այն, հետո հանկարծ սկսել է հազալ, կորցրել է գիտակցությունն ու տեղում մահացել: Նախնական վարկածով` տղան մահացել է գերհոգնածության արդյունքում:

Երիտասարդ այգեպանը բերման է ենթարկվել թմրամիջոց պահելու կասկածանքով

Մարտի 6-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջանի Մյասնիկյան փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել հիմնարկություններից մեկի այգեպան, 1992 թ. ծնված Դավիթ Ե.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել և առգրավվել է 2.2 գ կանեփանման զանգված, հայտնում է police.am-ը: Ըստ Դավիթ Ե.-ի հայտարարության՝ առգրավվածը պատկանում է իրեն, կանեփ տեսակի թմրամիջոց է, որն իրեն տվել […]

Սերը գիտակցել` ահա գերագույն նպատակը

Յուրաքանչյուր մարդկային արարածի մեծագույն նպատակը սերը գիտակցելն է: Սերն ուրիշի մեջ չէ, այլ հենց մեր եւ մենք ենք այն արթնացնում մեր մեջ: Եւ որպեսզի արթնացնենք այն, պետք է այն ուրիշը: Տիեզերքը իմաստ է ստանում միայն այն դեպքում, երբ կա մեկը, ում հետ մենք կարող ենք կիսել մեր զգացմունքները: Պաուլո Կոելյո

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի