Ես չեմ էլ հրաժարվում, որ Ծառուկյանի փեսան եմ. Կ. Գուլոյան
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը չգիտի, թե կոնկրետ իր որ առավելությունների համար է նշանակվել մարզպետ: «Երևի լավ եմ աշխատել դրա համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի նման աներ ունենալը չի՞ օգնել իրեն այդ նշանակման հարցում, Գուլոյանը նկատեց. «Իսկ ինչ-որ տեղ լսե՞լ եք, որ Ծառուկյանի պարագան կա իմ նշանակման հարցում»: […]





































