11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախնական տվյալներով 4 ակտիվիստ բերման է ենթարկվել

ՀԾԿՀ հնչեցրեց որոշումը՝ սակագնի բարձրացման վերաբերյալ, դրսում հավաքված ակտիվիստների մոտ բողոքի ալիք բարձրացրեց և սկսվեցին բախումները ոստիկանների ու ակտիվիստների միջև: Վերջիններս ձվեր, լոլիկ, զուգարանի թուղթեր սկսեցին  նետել շենքի ուղությամբ և ոստիկանական շարքերին: Բախումների արդյունքում մոտ չորս քաղաքացի բերման ենթարկվեց: Այս պահին ակտիվիստները մի խումբ ոստիկանների ուղեկցությամբ քայլում են դեպի կենտրոնական ոստիկանական բաժանմունք:

«Անթասիբներ» . ժողովուրդ բացիր գրպաններդ /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀԿԾՀ նիստը, հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն քվեարկեցին Էլեկտրաէներգիայի թանկացման օգտին՝ օգոստոսի 1-ից: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն  առաջարկել էր, որպեսզի նախապես քվեարկության դրվեր իր առաջարկը՝ չսկսել այս գործընթացը, սակայն առաջարկը մերժվեց: Այսպիսով, օգոստոսի 1-ից Հայաստանում մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը բնակչության համար կկազմի 48.78 դրամ, գիշերայինը՝ 38.78 դրամ: Հիշեցնենք, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտով ՀԷՑ-ն […]

Հրդեհ է բռնկվել ինքնաթիռում /վիդեո/

Ղազախստանի Ակտաուի միջազգային օդանավակայանում ինքնաթիռ է հրդեհվել: Աստանայից Ակտաու ժամանած ինքնաթիռը հրդեհվել է վայրէջքից հետո, սակայն բարեբախտաբար, հրդեհի ժամանակ ուղեւորներն արդեն դուրս եկած են եղել ինքնաթիռից, հայտնում է ТАСС  գործակալությունը: Հրդեհի արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան: Այժմ կատարվում է քննություն` պարզելու համար, թե ինչը կարող էր դառնալ ինքնաթիռի հրդեհման պատճառը:  

Կառավարման ճգնաժամ

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո սկսվել է կառավարական ճգնաժամ: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ), թեպետ հաղթել է ընտրություններում, սակայն կորցրել է խորհրդականական մեծամասնությունը: ԱԶԿ-ն հայտնվել է բարդ իրավիճակում և տարբերակներ է փնտրում խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերի հետ կոալիցիոն կառավարություն կազմելու համար: Խորհրդարանական ընտրություններն աննախադեպ էին Թուրքիայի քաղաքական իրականության համար երկու պատճառով: Առաջին անգամ վերջին […]

Օգեւորված /վիդեո/

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հունիսի 16 ին  դիմավորեցին Բաքվից ժամանած Հայաստանի ըմբիշներին: Հիշեցնենք, 66կգ քաշայինների պայքարում Միհրան Հարությունյանը, գետնելով ադրբեջանցի ըմբիշին, նվաճեց արծաթե մեդալը` Բաքվի «Հեյդար Ալիև» մարզապալատում վեր խոյացնելով հայոց եռագույնը:     Տեսանյութը՝ «Կենտրոն» ՀԸ-ի  

Ո՞նց կարելի է խաբեբայի տվյալները հիմք ընդունել. Մարգարյանը՝ Նազարյանին /վիդեո/

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ՀԾԿՀ նիստում նախ անդրադարձավ ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինի բացակայությանը: Նշենք, որ վերջինս առավոտյան նամակով տեղեկացրել էր, որ չի մասնակցելու էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ նիստին: Մարգարյանին սա զայրացրեց, ու նա հայտարարեց, որ սա անհարգալից վերաբերմուն է հանձնաժողովի, հայ ժողովրդի նկատմամբ: Նաև հիշեց, որ Բիբինը չէր ներկայացել ԱԺ լսումների ժամանակ, […]

Սահմանամերձ Չինարիում

      Հունիսի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի կողմից կազմակերպվել էր «Սոցիալական աջակցության ծրագիր՝ Չինարիի անապահով ընտանիքների համար» ծրագիրը:   ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի կամավորներն այցելել են սահմանամերձ Չինարի համայնք։ Ընդ որում, դատարկաձեռն չէին գնացել: Նախորդ ծրագրերի ընթացքում գյուղի բնակիչների կողմից բարձրացվել էր համայնքի հյուրասիրությունների սրահը սառնարանով ապահովելու խնդրանքը։ Սրահից տարբեր […]

ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է հարցազրույցի օրվա մասին

Արտերկրում վիզաների ու անձնագրերի տրամադրման համակարգերի հետ կապված տեխնիկական խնդիրները հանգեցրել են վիզայի հարցազրույցի պայմանավորվածությունների չեղարկմանն ու հետաձգմանը։ Այս կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել հետեւյալ նախաձեռնությամբ. հունիսի 27-ը (շաբաթ) բացառության կարգով սահմանել հարցազրույցի անցկացման օր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից. «Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ […]

Եղանակից

Հանրապետության տարածքում հունիսի 17-18-ին շրջանների զգալի մասում, 19-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-18-ին էապես չի փոխվի, 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի