19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գալուստ Սահակյանը դիպլոմներ է հանձնել շրջանավարտների

Հունիսի 24-ին ԱԺ նախագահ, ՀՊՄՀ կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը համալսարանում ներկա է գտնվել ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Օրն առավել քան խորհրդանշական է, քանի որ շրջանավարտներից յուրաքանչյուրի կյանքում մեկնարկում է վերելքների նոր փուլ: Մանկավարժական ակունքներում հիմնաքար հանդիսացող կրթօջախն իր տեսակի մեջ միշտ եղել եւ մնում է առաջամարտիկ: Այս տարի շրջանավարտների թիվը մոտ 2000 է, որից 300-ն ուսումն ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 20 լավագույնների՝ բակալավրի եւ մագիստրոսի դիպլոմներն անձամբ հանձնել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով օրվա հերոսներին, ընդգծել է, որ կրթությունն այն հաղթաթուղթն է, որն ապագայում այցեքարտ է լինելու նոր բարձունքների նվաճման համար: Գալուստ Սահակյանն իր խոսքում եւս մեկ անգամ հիշեցրել է, որ յուրաքանչյուր պետության հենասյունը կիրթ ու բանիմաց սերունդն է, ուստի հորդորել է ապագայում եւս հարստացնել գիտելիքների բազան: Իսկ դիպլոմակիրներն իրենց հերթին խոստացել են ամենուր բարձր պահել հարազատ համալսարանի պատիվը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ