20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Անվանակոչվել են փողոցներ

Հունիսի 24-ին գումարված նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ համամաձայնություն է տվել թարգմանիչ,  հրապարակախոս,  լրագրող  Արմեն Հովհաննիսյանի, տեխնիկական  գիտությունների  դոկտոր,  պրոֆեսոր  Գևորգ Տեր-Ստեփանյանի, պատմաաշխարհագրական  գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր,  գիտության  վաստակավոր  գործիչ  Թադևոս  Հակոբյանի  հիշատակները հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումներին:

Ավագանու միաձայն հավանությանն են արժանացել նաև «Վանի  1915 թվականի հերոսամարտի» և բանաստեղծ, հրապարակախոս, բժիշկ Ռուբեն Սևակի անուններով փողոցներ անվանակոչելու մասին որոշման նախագծերը:

Հաշվի  առնելով հանգամանքը,  որ  Շինարարների  փողոցի  հ.6  և  հ.15,  Մարգարյան  փողոցի  հ.45  և Սիսակյան  փողոցի  հ.16  հասցեներում  կառուցվող  բազմաբնակարան  շենքերում  հասցեները  տրամադրվելու  են 4-րդ  կարգի  քանդման  ենթակա  վթարային  շենքում  բնակվող  ընտանիքներին, ավագանին որոշել է հասցեների տրամադրման դիմաց ավագանու որոշմամբ գանձվող  վճարը սահմանել մեկ միավոր գույքի համար 500  դրամի չափով։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ