Նկատելով դանակը՝ փայտով ուժգին հարվածել է ձեռքին
Հունիսի 14-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վարդաշենի թիվ 26 ուսումնարանի մոտ դանակներով հարձակվել են 1985 թ. ծնված Գևորգ Ս.-ի վրա: Վերջինս ժամը 18.30-ին, «աջ ճաճանչդաստակային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ, տեղափոխվել էր հիվանդանոց: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գևորգ Ս.-ն Վարդաշենի 9-րդ փողոցում գտնվող անօթևանների կացարանի 4-րդ հարկում վիճաբանել է 1964 […]





































