28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Աղբահանության նկատմամբ կսահմանվի մշտական հսկողություն

Չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 63 վարչական արձանագրություն է կազմվել: Զեկուցվել է, որ շարունակվող շաբաթօրյակների շրջանակում վարչական շրջանների համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից սանմաքրման աշխատանքներ են տարվում բակերում, այգիներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տարածքներում: Սանմաքրման ամենօրյա, մասնավորապես կենցաղային աղբի […]

Պատգամավորները հաշտվել են

«Ես այդպես չեմ մտածում, դա զուտ աշխատանքային գործընթաց էր, որ տեղի ունեցավ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք իր ու ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի բանավեճը, ինչպես նաև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հիշեցումները Արծվիկ Մինասյանին նշանակում են, որ նախընտրական փուլի մեկնարկը տրված է, և ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, […]

Վարչապետը պարգևատրել է երգիչ Հարություն Փամբուկչյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հայտնի երգիչ, երաժիշտ Հարություն Փամբուկչյանին և ծննդյան 65-ամյակի առթիվ, ինչպես նաև հայ երաժշտական արվեստը ներկայացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել ՀՀ վարչապետի հուշամեդալով:  Հարություն Փամբուկչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին իր 50-ամյա բեմական գործունեությունը բարձր գնահատելու համար:

Ինչպիսին էին աստղերն իրենց ավարտական երեկոյի ժամանակ /ֆոտոշարք/

Ահա թե ինչպիսի տեսք ունեին հայտնի աստղերը դպրոցի իրենց ավարտական երեկոյի ժամանակ. Ֆեդի Գագա, Նատալի Փորթման, Ջորջ Քլունի, Բրունո Մարս, Բեյոնսե, Թեյլոր Սվիվթ, Ջեսիկա Ալբա, Անջելինա Ջոլի, Սանդրա Բալոք, Ֆերգի, Մերիլ Սթրիփ, Բրեդ Փիթ, Բրիթնի Սփիրս, Ջենիֆեր Էնիսթոն, Մեգ Ռայան, Ռիհաննա, Մայլի Սայրուս, Քրիստինա Ագիլերա, Քիմ Քարդաշյան:  

«Մեր նպատակը Երևանն ավելի կանաչապատ տեսնելն է». Տարոն Մարգարյան

Խոտածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու և հնարավոր դեպքերը բացառելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել և մշտական հսկողություն սահմանել խոտածածկ տարածքներում խոտհնձի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Զեկուցվել է, որ ոռոգման համակարգ ունեցող տարածքներում պատշաճ խնամքի ապահովման նպատակով էլ կատարվում է տվյալ տարածքների երկհերթ ոռոգում, որից հետո կանաչապատման նպատակով կիրականացվի ճմապատում […]

Մանկապիղծը 8 տարեկան աղջկա է որսացել /վիդեո/

Սոցիալական ցանցերը որքան օգտակար այնքան էլ բացասական հատկանիշներով են օժտված, հատկապես երեխաների կամ դեռահասների համար: Henaran.am-ի հետ զրույցում տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հիշեց վերջին շրջանում աղմուկ հանած մանկապղծության դեպքերը. “Մի քանի գործ եղավ. մանկապիղծ էին բռնել odnoklassniki-ով: Դա լուրջ պրոբլեմ է, այսինքն` երբ որ էրեխեքը մտնում են ցանց, իսկ օրինակ վերջին դեպքում խոսքը գնում […]

Պուտինը ձեզ կսպանի. արտակարգ դեպք ինքնառիթում /վիդեո/

Փարիզ-Մոսկվա չվերթի ժամանակ ինքնաթիռում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Հանկարծ ռուս մի կին աղմուկ է բարձրացրել ինքնաթիռում, երբ այն դեռ օդ չէր բարձրացել, գրում է TCH.ua-ն: Ինքնաթիռի անձնակազմը ֆրանսիական ոստիկանությանն է հրավիրել, որոնց տեսնելով` կինն ավելի է բարկացել ու սկսել գոռալ` Պուտինը ձեզ կսպանի: Արդյունքում հարբած ուղեւորուհուն հեռացրել են ինքնաթիռից, այն Մոսկվա է մեկնել առանց […]

Եվրախորհրդարանը Երևանյան գագաթաժողովը գնահատել է գերազանց

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր նամակ է ստացել Եվրախորհրդարանի կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Սիլվիա Կոստայից,  նույն հանձնաժողովի անդամ Քրիստինա Լիբացկայից և ԵԽ բյուջետային հանձնաժողովի անդամ Էռնեստ Մառագալից, որում վերջիններս իրենց շնորհակալությունն են հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և Բոլոնիայի քարտուղարությանը` մայիսի 14-15-ը Երևանում անցկացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը […]

Նշվել է ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձը

ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձի կապակցությամբ հունիսի 22-ին ոստիկանության զորքերի զորամասերից մեկում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, պաշտպանության նախարարության և ոստիկանության բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Հյուրերը ծանոթացան ոստիկանության զորքերի կողմից հասարակական կարգի պահպանման նպատակով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի