07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանը ողջունում է Ավստրիայի խորհրդարանում ընդունված հայտարարությունը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է Ավտսրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությանը. «Հայաստանը ողջունում է Ավստրիայի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմնի՝ խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը: Ավստրիայի խորհրդարանն ընդգծում է, որ ելնելով պատմական պատասխանատվությունից՝ Ավստրո-Հունգարական միապետությունը առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ, իր պարտականություն […]

«Չեն ընդունում, քանի որ չեն ցանկանում նեղացնել կամ հիասթափեցնել»

«1915 թվականին Թուրքիայի`հայերի նկատմամբ կատարած գործողությունները մարդկության դեմ հանցագործություն են, ինչն անվանում են Ցեղասպանություն»,-այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գոլբալ ֆորումի ժամանակ ասաց Միջազգային իրավունքի պրոֆեսոր Ուիլիամ Շաբասը: Նա շեշտեց, որ այս ոճրագործությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության: «Անհասկանալի է, թե ՄԱԿ-ի մարդու իրավունքների միջազգային կոնվեցիայի տակ ստորագրածներն ինչպե՞ս կարող են ժխտել Հայոց ցեղասպանությունը` պատճառաբանելով, թե 1915 թվականին […]

Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը կոչ է անում չլռել

Մամուլի ազգային ակումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մեր սերնդին է բաժին ընկել ոգեկոչելու հայ ժողովրդի բազմադարյա  պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում մշակվեց և գործողության մեջ դրվեց հայ ժողովրդի բնաջնջման, նրա պատմական հայրենիքի բռնազավթման հրեշավոր ծրագիրը, որին զոհ դարձան 1.5 միլիոն […]

Երեւան կժամանի Միլորադ Դոդիկը

Ապրիլի 22-ին Երեւան է կժամանի Բոսնիա և Հերցոգովինայի կազմի մեջ մտնող Սերբական Հանրապետության  Նախագահ Միլորադ Դոդիկը` Հայոց ցեղասպանության 100-ամյա միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ապրիլի 24-ին Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ներկա են լինելու Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կիպրոսի նախագահները:

Ցեղասպանության ընդունումը կարող է բերել Երեւանյան հիվանդության նոպաների թուլացման. հոգեթերապեւտ /վիդեո/

Ցեղասպանության թեման դեռ լիարժեք ուսումնասիրված չէ: 100 տարի առաջ ցեղասպանության վերապրածներին ավելի բարոյական եւ նյութական աջակցություն էին ցույց տալիս, իսկ նրանց առողջությունը շատ չուսումնասիրվեց: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեթերապեւտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը: Նա նշեց, որ Ցեղասպանություն վերապրածների ու նրանց սերունդների մեջ մեծ սթրես կա, ինչն արտահայտվել է վախով, տագնապով, […]

«ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց, որ այսօր տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի օգտագործելու «Ցեղասպանություն» բառը: «Բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ ի հեճուկս Թուրքիայի հայտարարությունների: ԱՄՆ-ի կառավարությունը ոչ միայն ճանաչել է, այլև դա արել է քանիցս»,-նկատեց […]

Վատիկանը չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը Գալիպոլիի միջոցառումներին

Թուրքական լրատվամիջոցները, հղում տալով Վատիկանում Թուրքիայի դեսպանությունից ստացված տեղեկությանը, հայտնում են, որ Գալիպոլիի մարտերի 100 ամյակի պետական միջոցառումներին մասնակից հյուրերի մեջ այլևս չի լինելու Վատիկանի ներկայացուցիչը: Թուրքիայի արտգործնախարարության հրավիրյալների ցուցակում նախապես  ընդգրկել էր նաև Վատիկանի եկեղեցու Արդարադատության և խաղաղության խորհրդի նախագահ կարդինալ Պետրոս Կոդվո Ափփիահ Թուրքսոնի անունը: Այժմ արդեն նրա մասնակցությունը չեղյալ է հայտարարվել, իսկ […]

Նոր նշանակում

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 21-ին հրամանագիր է ստորագրել ըստ որի Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին նշանակել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Հրամանագրում, մասնավորապես՝ նշված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին, համատեղության կարգով, […]

Արտակարգ պատահար Նոր Նորքում. քիչ էր մնում կամրջից թռներ

Այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Նոր Նորք 5-րդ և 4-րդ զանգվածների միջնամասում գտնվող կամրջի տարածքում: «69» համարի երթուղային տաքսին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարե պատնեշին և կախվել ձորի վրա: Բարեբախտաբար երթուղայինի արագությունը ցածր է եղել: Տուժածներ չկան: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի