06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ով է կազմակերպել փախուստը

«Ալիևյան haqqin.az-ին տված հարցազրույցում իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն հայտնել է, որ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախուստը կազմակերպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը… Ն.Ջաֆարօղլուն իր վրացի գործընկերներից է տեղեկացել Վ. Մարտիրոսյանի մտադրությունների մասին և այդ մասին հայտնել է հայատյացությամբ հայտնի սույն մեջլիսականին, ով և համապատասխան մարդկանց միջոցով կազմակերպել է դավաճան Մարտիրոսյանի մուտքն Ադրբեջան… «Մյուս մանրամասները կհայտնի […]

Դիմեցին Եվրադատարան

«Վոլոդյա Ավետիսյանի խնդիրը միշտ թարմ ենք պահելու ու շարունակելու ենք պայքարել հանուն արդարադատության»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը: Նա տեղեկացրեց, որ Ավետիսյանի փաստաբանը դիմել է Եվրադատարան և ներկայացրել գործում առկա մի շարք խախտումներ: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք […]

Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի դուստրը որոշել է փոխել սեռը /ֆոտո/

Հոլիվուդյան ամենահայտնի զույգերից մեկի` Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի 9 տարեկան դուստրը` Շայլոն, որոշել է փոխել սեռն ու տղա դառնալ: Աղջիկը կյանքի հենց սկզբի տարիներից նախընտրում է խաղալ տղաների հետ, մազերը կարճ կտրում է, տղայի շորեր հագնում եւ անգամ բոլորին խնդրում է իրեն Ջոն անվանել, հայտնում է Вести.Ру-ն: Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ծնողները շատ […]

Կյանքս՝ հայրենիքիս … սահմանապահ գյուղի հեքիաթը

Սահմանապահ Չորաթանում կրակոցների ձայնը չի զարմացնում փոքրիկներին: Գյուղի մանկապարտեզի վարիչը՝ Օֆելյա Քալանթարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Հեքիաթ» անունով մանկապարտեզում ուսուցանում են հայրենասիրություն և հաճախ են խոսում հերոսների մասին: Հերոսական անկյունին մոտենալիս փոքրիկ մի տղա բղավեց. «Կյանքս՝ հայրենիքիս…»: Այնքան վստահություն կար մանկական այդ անկեղծ բացականչության մեջ:

Ովքեր են տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները /ֆոտոշարք/

Forbes հանդեսը ներկայացրել է այս տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը: Հաշվի են առնվել 2014 թվականի հունիսի 1-ից 2015թ. հունիսի մեկն ընկած ժամանակահատվածի արդյունքները: Ցուցակը գլխավորել է «Սոված խաղեր» ֆիլմի գլխավոր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը: Ցուցակում են հայտնվել նաեւ Ջենիֆեր Էնիսթոնը, Անջելինա Ջոլին, Ջուլիա Ռոբերթսը եւ այլ հայտնի դերասանուհիներ:

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և պաշտոնատար այլ անձինք: Օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել մարզերում իրականացվող հրատապ կապիտալ ծրագրերի ընթացքին: Զեկուցվել է, որ նախատեսված բոլոր ենթակառուցվածքային 159 ծրագրերն իրականացվում են հաջողությամբ՝ […]

Թուրքիան կպայթի՞

«Թուրքիայում լարված իրավիճակը սկսվեց ընտրություններից հետո և պայմանավորվեց Էրդողանի պարտությամբ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ նկատելով, որ Էրդողանի կուսակցությունը ընտրություններում  չկարողացավ հավաքել մեծամասնություն, որպեսզի միանձնյա կառավարություն կազմի: Դրա հետևանքով Էրդողանը պատրաստ եղավ գնալ անհավանական քայլերի , որպեսզի վիժեցնի կոալիցիոն կառավարություն կազմելու փորձերը. « Լարվածություն ստեղծելով՝ Էրդողանը ցանկանում է բարենպաստ պայմաններ ստեղծել նոր […]

Բաղրամյանի իրադարձությունները ՀԷՑ-ի վաճառքն արագացրեցին. Վահրամ Բաղդասարյան /վիդեո/

Եռակողմ բանակցություն պետք է ընթանա՝ գնորդ-պետություն-վաճառող: Այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԷՑ-ի վաճառքին, ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Էլի եկել ու իր երգն է երգում»

Ազատության հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 17-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հրավիրել էր հավաք, որտեղ պետք է քննարկվեր Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակը: Հայրիկյանը տեղեկացրեց, որ ԱԻՄ-ը հինգ ուժերի հետ միասին ստեղծել է «Փրկության ճակատ», որը ստորագրել է «Ոչ» ճակատի հրապարակած փաստաթուղթը: ԱԻՄ առաջնորդը նախազգուշական նամակ փոխանցեց երկրի նախագահին, զգուշացնելով, որ Սահմանադրական բարեփոխումները ապօրինի են և նույնիսկ հակասահմանադրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի