29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեկնարկել է «Գթության խոհանոց»-ը

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը այցելել են Երևանում Գերմանական կարմիր խաչի «Հուսո տուն» բարեգործական կենտրոն՝ «Գթության խոհանոց» ծրագրի 22-րդ շրջանի բացմանը։ «Գթության խոհանոց»-ը ծրագիր է, որի շնորհիվ Երևանի մի շարք վարչական շրջանների շուրջ 450 տարեց, միայնակ և սոցիալապես անապահով քաղաքացիներ օրական մեկ անգամ տաք […]

Ինչի՞ պիտի նման քայլի գնար

«Ես տեղյակ չեմ, թե  ինչ է կատարվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի վերջին պարտություններին: Նա նշեց, որ այդ խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում, որի արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը: Լրագրողների դիտարկմանը՝ եթե նախարարը տեղյակ չի, ապա ո՞վ պետք է տեղյակ լինի՝Ղազարյանը արձագանքեց. «Սպորտի […]

Հարկային օրնքները փոփոխության կենթարկվեն

Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագծային  նոր փաթեթ, որով առաջարկվում է ներդնել պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման արմատապես նոր համակարգ՝ ներկայում այդ նպատակով կիրառվող մի քանի տասնյակ գանձապետական հաշիվների փոխարեն կիրառելով ընդամենը մեկ՝ միասնական գանձապետական հաշիվ: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Օրենսդրական նախաձեռնության […]

Շարունակաբար ավելացնում ենք նաև նոր կառուցվող ՀԷԿ-երի քանակը. վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հանդիպմանը քննարկվել են երկու հանրապետությունների էներգետիկ համակարգերի  զարգացման հեռանկարներին և միջկառավարականհամագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երվանդ Զախարյանը վարչապետին ներկայացրել է ՀՀ էներգետիկ համակարգի ներկա իրավիճակը և խնդիրները: Նա նշել է ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունից բխող ծրագրերի մասին՝ ընդգծելով էներգիայի վերականգնվող աղբյուրների տված հնարավորությունները: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև ջերմաէլեկտրակայանի և ատոմակայանի նոր բլոկի կառուցման  նախապատրաստական աշխատանքների և այլ միջոցառումների  վերաբերյալ: Վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրերին ներկայացնելով Արցախի Հանրապետության էներգետիկ համակարգի հաջողությունները, մարտահրավերներն ու ծրագրերը՝ ոլորտի զարգացման գործում կարևորել է  շարունակական ներդրումների ապահովման նշանակությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Արցախը շարժվում է բացառապես վերականգնվող աղբյուրների հաշվին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացման ուղով, որին զուգահեռ ինտենսիվ կերպով աճում է […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսուա Օլանդին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Բորդոյի մերձակայքում՝ Ժիրոնդում տեղի ունեցած աղետալի ավտովթարի կապակցությամբ, որն ավելի քան չորս տասնյակ անմեղ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Այս մասին հայտնում են նախագահականից: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Նախագահ Օլանդին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին` մաղթելով համբերություն և […]

Ավարտում է  առաքելությունը

Ավարտվում է  ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետների առաքելությունը Տավուշի մարզում:  Նախարարության կողմից հավատարմագրված առաջատար բուժաշխատողները հինգ օր շարունակ սահմանամերձ մարզի բնակչության շրջանում կատարել են ավելի քան 800  ախտորոշիչ հետազոտություն և 40 վիրահատություն: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: ԱՄՆ-ից ժամանած մասնագետները և «Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ առողջապահության նախարարի […]

Ստորագրել են սոցիալական գործընկերության համաձայնագիր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի սոցիալական գործընկերության համաձայնագիր: Մինչ ստորագրման արարողության մեկնարկը Հովիկ Աբրահամյանը, դիմելով ներկաներին, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս բոլոր ոլորտներում թափանցիկության և հասարակության մասնակցության դերի բարձրացմանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ ի դեմս […]

Գագիկ Բեգլարյանը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ նախարարների հանդիպմանը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 21-ին Բուխարեստում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպմանը: Այս մասին հայտնում է տրասպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Ռումինիայի նախագահության շրջանակներում կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին ՍԾՏՀ անդամ երկրների պատվիրակությունները, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, Սևծովյան տնտեսական համագործակցության մասնագիտացված […]

Սիգարի հայ արքայի կյանքը ցնցող հեքիաթ է

ԱՎՈ ՈՒՎԵԶՅԱՆ Երեւի թե նա երջանիկ մարդ է: Դա առաջին բանն էր, ինչի մասին մտածեցի` նրա ձեռքն առաջին անգամ սեղմելով: Մարդը գրեթե 90 տարեկան է, բայց շարունակում է ճամփորդել մայրցամաքներով, խոնարհվել հեղինակավոր բեմերից` իրեն ծափահարող բազմահազար մարդկանց առջեւ, հաճոյախոսել իրեն գրեթե սիրահարված շքեղ կանանց եւ լսել իր անունը կրող արտադրանքի երկրպագուների հիացական կարծիքները: Եվ ամենակարեւորը` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված