29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հրաչ Բերբերյանը թվեր չներկայացրեց

«Նոր Տարվան ընդառաջ չեմ ուզում թվերից խոսել և տխուր տվյալներ ներկայացնել: Ցանկանում եմ շնորհավորել հայ մշակին` մաղթելով, որ գալիք տարին առավել բերքառատ լինի»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանախոսթյունն այսպես սկսեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Ցանկանում եմ նշել, որ այս տարվա ընթացքում այդպես էլ վերջնական լուծում չստացան հակակարկտային կայնները և ոռոգման համակարգում առկա խնդիրները: Պետք է բարեփոխումների գնանք, որ կարողանանք ավելի շատ բերքատվություն ապահովել»,- իր խոսքում ասաց Բերբերյանը:

Հրաչ Բերբերյանը նկատեց, որ գյուղմթերքի արտադրանքի մասին օրենք պետք է ընդունվի, որը կկարգավորի ոլորտի մի շարք խնդիրներ: Բերբերյանն անդարդադրձավ նաև վաղահաս բերքերի, մասնավորապես, կարտոֆիլի մշակմանը: Ըստ միավորման նախագահի` հատուկ սորտի կարտոֆիլ պետք է մշակել, որը 2 ամսվա մեջ կհասունանա ու կիրացվի այնքան ժամանակ, մինչև շուկայում վաճառքի դուրս կգա ՌԴ Կրասնոդարի շրջանի տնտեսվարողների կողմից առաջարկվող կարտոֆիլը, որը հիմնականում «գրավում» է շուկան:

«Կարծում եմ` մյուս տարի այսպիսի բերքարտարդություն չի լինի: Այնպիսի առատ խաղող, որ այս տարի կար, կարծում եմ` մյուս տարի չի լինի: Իսկ թվերի մասին առհասարակ չեմ ուզում խոսել, որովհետև իմ ներկայացրած թվերը բավական ողբերգական վիճակում են` ի տարբերություն ազգային վիճակագրական ծառյության կողմից ներկայացված թվերի»,- իր խոսքը եզրափակեց Բերբերյանը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ