01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չարենցավանում բնակարան է հրդեհվել

Նոյեմբերի 6-ին, ժամը 12.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում այրվում են տան իրեր: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.07-ին, մարվել՝ 13.20-ին: Պարզվել է, որ բնակարանի ննջասենյակում (20 քմ) այրվել է 2 մահճակալ, […]

Ստեղծվել է մի փաստաթուղթ, որին հղում է կատարելու միայն ադրբեջանական կողմը

Պետք է համախմբել ուժերն ու թույլ չտալ, որպեսզի ադրբեջանական լոբբինգը հաղթանակ տանի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ի լիագումար նիստում ԼՂՀ-ի հետ կապված հակահայկական զեկույցին հավանություն տալուն։ «Զեկույցը հունվարին կլինի ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում, եւ պետք է համախմբել ուժերը թույլ չտրվի ադրբեջանական լոբբինգի հաղթանակը։ […]

Տրավմատիզմի համար գումար չի նախատեսվում /վիդեո/

Առողջապահության նախարարության համար ինֆեկցիոն հիվանդությունները, ունենալով մեկ տոկոսից քիչ մահացիության ցուցանիշ, արդիական չեն համարվում: Այդ մասին բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` մահացիության հիմնական տոկոսը մնում է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների հատվածում, որոնք են սիրտ-անոթային, դիաբետ, ուռուցքային հիվանդությունները և այլ: Առաջնահերթությունների մեջ է մտնում նաև տրավմատիզմը, սակայն նրա վերաբերյալ բյուջեում ֆինանսներ չեն […]

Պետք է կուլակաթափ անել մսխողներին

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված բանավեճի ժամանակ անդրադառնալով մեր երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներին` Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը նկատեց, որ բյուջեի ճեղքումը հիմնականում կապված է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ. «Թե ի՞նչ ջարդեց մեր երկրի գլխին այդ մարդը, ինչպե՞ս փոսում հայտնվեցին,ք և ինչպե՞ս բարեհաջող թռավ օվկիանոսը, հասավ դեսպանի աթոռին, հետո էլ խեղճ […]

Հանրային խորհուրդն անդրադարձել է քաղավիացիայի խնդրին

ՀՀ Հանրային խորհուրդը նոյեմբերի 5-ին գումարել է փոքր խորհրդի նիստ, որի ընթացքում ներկայացվել են առաջարկներ նոյեմբեր ամսին տեղի ունենալիք լիագումար նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են հանրային խորհրդի լրատվական ծառայությունից: Խորհրդի անդամները ևս մեկ անգամ անդրադարձել են Հայաստանի քաղավիացիայի հիմնախնդիրներին և Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ավիավթարին զոհ դարձած 5 հայ օդաչուների […]

Հինգաստղանի հյուրանոցում ծեծել են զբոսաշրջիկին /վիդեո/

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Եգիպտոսում՝ Շարմ էլ Շեյխի հինգաստղանի հյուրանոցներից մեկում։ Հյուրանոցի համար է ներխուժել արաբ մի տղամարդ ու սկսել է ծեծել ռուս զբոսաշրջիկ Տատյանա Կուրիլենկոյին, ով արձակուրդն անց էր կացնում Եգիպտոսում, գրում է Lifenews-ը։ «Ես բացեցի դուռը, նա առանց ոչ մի բան ասելու հարձակվեց ինձ վրա։ Ավելի ուշ պարզվեց, որ դա հյուրանոցի աշխատակիցն […]

Հեպատիտով հիվանդների բուժման համար գումար չկա /վիդեո/

Նորագույն դեղերը, որոնք ունեն բարձր արդյունավետություն B և C հեպատիտ ունեցողներին բուժման համար, ՀՀ առողջապահության նախարարությունը չի կարող ներառել բյուջեի մեջ, քանի որ մեկ հիվանդի բուժման կուրսը կարող է հասնել մինչև 18 հազարից մինչև 20 հազար դոլար, կան դեղեր, որոնցով բուժումը հասնում է մինչև 180 հազար դոլարի: Այդ մասին ԱԺ-ում առողջապահության ոլորտի բյուջետային քննարկման ժամանակ […]

Ոստիկանների նկատմամբ` սուտ մատնություն են տվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 թվականին Գոհարիկ Սադոյանը «Համադասարանցիներ» սոցիալական կայքում ծանոթացել և տևական ժամանակ նամակակցել է տարբեր անձանց հետ, իսկ հետագայում ոմանց հետ շփումներ է ունեցել նաև հեռախոսով, որի մասին տեղեկացել է ամուսինը՝ Արթուր Աբրոյանը, և ընտանիքում անախորժություն է առաջացել: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը: […]

Արտագնա աշխատանքի մեկնած ամուսին, որ գնացել է փող բերի, որն այդպես էլ չվերադարձավ…

Քիչ առաջ զրուցում էի ավտովթարի զոհերից մեկի հարազատի հետ… Տխուր` տխուր պատմություն, որ ոչ վերջ ունի, ոչ` ավարտ… երեք տարեկան երեխա, հղի կին… արտագնա աշխատանքի մեկնած ամուսին, որ գնացել է փող բերի` «երեխայի ծնվելիս ձեռները փող լինի»: Որն այդպես էլ չվերադարձավ… Ամենը թողնելով անավարտ: Այդ թվում եւ կարեւոր մի հարց. գոնե մեզ համար… Տղան իր հետ փող էր բերում` […]

Ով չի ալարում՝ մեքենա է ունենում պետության հաշվին.թեժ բանավեճ բյուջեի շուրջ

«2016  թվականի բյուջեն զուսպ, ինչ որ տեղ նաև տխուր բյուջե  է, որի դրական կողմը այն է, որ Կառավարությունը այնտեղ ամպագորգոռ ու ժողովրդահաճո մտքեր չի տեղադրել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, ԲՀԿ նախկին պատգամավոր  Վարդան Բոստանջյանը: Բոստանջյանը փաստեց, որ հարկային մուտքերի առումով ունենք լարվածություն: «Ընդհանրապես այն որակել, որպես սոցիալական  բյուջե, կարծում եմ, որ պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի